воскресенье, 5 марта 2017 г.

Ուրբաթ օրը գրադարանում

Ամեն ուրբաթ մենք մեր մայրենիի, դասը անցկացնում ենք` գրադարանում: Գրադարանում մի գիրք աչքովս ընկավ` Մոգական ուժերի մասին, և քանի որ ես այդպիսի թեմաներ շատ եմ սիրում, ինձ հետաքրքրեց հենց այդ գիրքը: Երբ բացեցի գրքի առաջին էջը մի անգամից շատ հետաքրքիր էր: Մոգական ուժերի և կախարդների մասին շատ հետաքրքիր տեղեկություններ ստացա: Ճիշտ է ես գրքի հետ սեր չունեմ, բայց այդ գիրքը ես չէի կարող չընթերցել: ԿԱրդացի տասնյակ էջեր և ես շոյված եմ: Հիմա ես կթելադրեմ մոգական հատկություններ և այլն: Սկսե'նք կարմիր թելից և ինչ հատկություններ ունի այն:
Կարմիր թելը հանդիսանում է կենցաղային չարիքից և ճակատագրի հարվածներից պաշտպանելու սիմվոլ, որովհետև հենց այդ թելով էր փաթաթված եղել բիբլիական նախամոր, մայրական սիրո և  զոհողության մարմնացում Ռոլաքի գերեզմանը:

Դե իսկ հիմա հայելու մոգական հատկությունները:
Հայելին համարվում է մոգական իր, որն ընդունակ է հավաքել էներգիան և ետ վերադարձնել մարդուն: Ասում են, ինչ հայելին «տեսնում է», այն էլ հետո փոխանցում է մեզ: Այլ խոսքերով, հայելին, որին Դուք նայում եք ամեն օր, որսում է Ձեր տրամադրությունը, ֆիզիկական և էմոցիոնալ վիճակը, պահպանում է այդ ինֆորմացիան, իսկ հետո ետ է արտացոլում այդ ամենը:

Комментариев нет:

Отправить комментарий