четверг, 9 марта 2017 г.

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Հարցեր բանաստեղծությունը վերլուծելու համար:
  • Ընթերցի՛ր և տեղեկություններ գրի՛ր Եղ. Չարենցի «Տաղարան» շարքի մասին:
  • Ի՞նչ են ասել Վիլյամ Սարոյանը, Մարտիրոս Սարյանը այս բանաստեղծության մասին:
Չգիտեմ
  • Քո կարծիքը գրի՛ր. ի՞նչ ես տեսնում, զգում բանաստեծությունը ընթերցելիս:
Բանաստեղծությունը ընթերցելիս ես զգում և տեսնում եմ, Չարենցի հպարտությունը, թե որքան հպար էր նա եղել Հայաստանով:
  • Ըստ քեզ՝ ի՞նչ գույներ ունի բանաստեղծությունը:
Ըստ ինձ բանաստեղծությունը ունի մի փոքր տխուր և մի փոքր ուրախ գույներ:
  • Ինչպիսի՞ն է հայրենիքի կերպարը չարենցյան այս տողերում:
Չարենցյան այ տողերում հայրենքը` հազարամյա է, արնանման ծաղիկներով ու վարդերով պատված, Արարատի նման ճերմակ գագաթ չկա:
  • Ո՞ր հատվածն է գեղեցիկ, ինչու՞:
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Այս հատվածը գեղեցիկ է նրանով, որ Չարենցը այսեղ փորձում է ներկայացնել, որ իր սրտի համար, ոչ մի ուրշ լավ բան չկա, որ իր համար Արարտը ամենաճերմակ գագաթն է, և, որ նա միևնույն է իր Մասիս սարն է սիրում:
  • Փորձիր ներկայացնել, թե որ մտքերի հետ ես համամիտ, որինը՝ ոչ. գրի՛ր հիմնավորված կարծիք:

Համաձայն եմ`Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Այդպիսի հատված չկա, որ ես համամիտ չեմ:

Комментариев нет:

Отправить комментарий