четверг, 18 мая 2017 г.

Կառլոս ՄԵԾ

Կառլոսը Պի­պին Կար­ճա­հա­սա­կի ավագ որ­դին էր: Մին­չև 771 թ. կա­ռա­վա­րել է եղբոր՝ Կառ­լո­մա­նի հետ, նրա մա­հից հե­տո դար­ձել է Ֆրան­կա­կան պե­տու­թյան միանձնյա կա­ռա­վա­րի­չը: Բազ­մա­թիվ հաղթական պա­տե­րազմ­նե­րից հետո իր իշխանությունը տա­րա­ծել է Արևմտյան Եվ­րո­պա­յի մեծ մա­սի վրա: 773–774 թթ-ին Հյու­սի­սա­յին Իտա­լի­ա­յում նվա­ճել է Լան­գո­բարդ­նե­րի թա­գա­վո­րու­թյու­նը, այ­նու­հե­տև` Բա­վա­րի­ա­յի դքսու­թյու­նը: Ֆրանկ­նե­րին հա­ջող­վել է ամ­րա­նալ նաև Պի­րե­նեյ­նե­րի հարա­վա­յին լանջե­րին, որ­տեղ ստեղ­ծել են սահ­մա­նա­յին` Իս­պա­նա­կան Մարկ դքսությունը: Շուրջ 30 տա­րի  պա­տե­րազ­մել են սաք­սե­րի դեմ, որոնք բնակ­վում էին Հռե­նո­սի և Էլ­բա­յի շրջան­նե­րում:  VIII դա­րի 70-ա­կան թվականներին ֆրանկ­ներն իրենց են են­թար­կել արև­մտյան սաք­սե­րին, վեստ­ֆալ­նե­րին,  օստ­ֆալ­նե­րին: 777 թ-ին սաք­սե­րի ցե­ղե­րի մեծ մա­սի առաջ­նորդ­նե­րը Կառլոս Մե­ծին հա­վա­տար­մու­թյան եր­դում են տվել և պարտավոր­վել մկրտվել, սա­կայն շու­տով ապս­տամ­բել են՝ փոր­ձե­լով տապա­լել ֆրանկ­նե­րի լու­ծը: Ապս­տամ­բու­թյու­նը դա­ժա­նո­րեն ճնշվել է: 778 թ-ին Կառլոս Մեծն ար­շա­վել է Իս­պա­նիա և հա­սել մին­չև Սա­րա­գո­սա: Սա­կայն, հան­դի­պե­լով արաբնե­րի հա­մառ դի­մադ­րու­թյա­նը, նա­հան­ջել է: Հետ­դար­ձի ճա­նա­պար­հին լեռն­ցի բաս­կերը շրջա­պա­տել են ֆրանկ­նե­րի վեր­ջա­պահ գուն­դը, որի հրա­մա­նա­տարն էր կոմս Ռոլանդը, և ոչն­չաց­րել: Ճա­կա­տա­մար­տում Ռո­լան­դի անձ­նու­րաց սխրագործությու­նը հե­տա­գա­յում դար­ձել է ֆրան­սի­ա­կան «Երգ Ռո­լան­դի մա­սին» (1100–25 թթ.) էպո­սի հիմ­քը, որը հա­մաշ­խար­հա­յին դյու­ցազ­ներ­գա­կան գրականության գլուխգործոց­նե­րից է:Կառլոս Մե­ծի տե­րու­թյու­նը զբա­ղեց­րել է Արևմտյան Հռոմեա­կան կայսրու­թյան հիմնա­կան տա­րած­քը, որը հիմք է հան­դի­սա­ցել կայ­սեր տիտ­ղո­սի վերականգն­ման համար:

Комментариев нет:

Отправить комментарий