четверг, 18 мая 2017 г.

Ի՞նչ կլիներ, եթե․․․

Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ չլինեին։ Եթե աշխարհում ոչ մի մարդ չլիներ, ավտոմեքենաները չէին կարող աշխատել, գործարանները չէին կարող գործել, իսկ կենդանինե՞րը, ի՞նչ կլիներ կենդանիների հետ։ Գազաններին ու բոլոր կենդանիներին ոչ ոք չէր կարող կերակրել, կենդանիները կսկսեին գազազաել և վազվզել փողոցներով ու կամաց-կամաց ոչնչանալ։ Մարդկանց շնորհիվ աշխարհը, երկրները, քաղաքները զարգանում են, բայց մեկ րոպե պատկերացրեք աշխարհը առանց մարդկանց։ Մարդիկ անընդհատ նոր հայտնագործություններ, գյուտեր են անում, դառնում հայտնի գյուտարարներ։ Մարդկանց շնորհիվ աճում են ծառերն ու ծաղիկները, չէ՞ որ մարդիկ են ջրում նրանց, բայց նաև կան մարդիկ, ովքեր չեն հասկանում բնության թանկ հաճույքը և այդ գեղեցկությունը փչացնում են և վերածում են սարսափելի տգեղության։ Նաև մարդիկ ոչնչացնում են կենդանիներին՝ այդ անմեղ արարածներին։ Մարդիկ կենդանիներին ոչնչացնում են նրա համար, որ իրենց համար կարեն գեղեցիկ շորեր, կոշիկներ, բայց մարդիկ չեն գիտակցում, թե ի՞նչ են անումմարդիկ ոչնչացնում են այն կենդանիներին, ովքեր ավելի շատ օգնության կարիք ունեն ու ոչնչացման եզրին են գտնվում։ Իսկ եթե մարդիկ չլինեին, անտառների, կենդանիների, բնությունան հետ այս ամենը չէր լինի։

Комментариев нет:

Отправить комментарий