суббота, 31 октября 2015 г.

Սովորելը օգուտ է տալիս մեզ բոլորիս

Սովորել,սովորել,սովորել: Սովորելը անհրաժեշտ է բոլորին, եթե մարդ չսովորի ապա չի ստանա գիտելիք և ոչինչ չի իմանա: Սովորելով կծկտես ամեն ինչի, օրինակ՝ ես շատ եմ սիրում սովորել: Սովորելուց վնաս չկա, մարդ պետք է սովորի որպեսզի կարողանա ընդունվել աշխատանքի: Սովորելը զարգացնում է մարդու ինտելեկտը, սովորած մարդը և մտավոր զարգացած է և խոսքով է զարգացած: Սովորելով բոլոր քեզ շրջապատողները կհարգեն քեզ ու միշտ հիշեք սովորելը ամենագլխավոր բանն է մարդու համար:

Ամանորը Հայաստանում

Картинки по запросу Ամանորը հայաստանումԱմանորը հայերի ամենասիրելի տոներից մեկն է: Այն նշվում է Դեկտեմբերի 31-ին: Այս գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ հոգսերով լի տոնը իր հետ բերում է խինդ և ուրախություն: Հայերը Ամանորին պատրաստվում են դեռ շաբաթներ առաջ` գնումներ կատարելով և նախապատրաստվելով այդ շատ կարևոր օրվան: Այս օրերին շուկաներում և խանութներում կարելի է նկատել նախատոնական եռուզեռ: Բոլորը շտապում են գնումների, բոլորն էլ իրենց հերթին ցանկանում են գեղեցիկ ու ճոխ սեղաններ ունենալ համեմված հայկական խոհանոցի ավանդական ուտեստներով, որոնք բնորոշ են հատկապես Ամանորին: Հայկական ավանդական տոլման և գաթան յուրաքանչյուր սեղանի զարդն են: Ամանորին մարդիկ այցելում են միմյանց, նվերներ փոխանակում: Այս տոնին հատկապես անհամբերությամբ են սպասում փոքրիկները: Նրանք հավատում են Ձմեռ Պապի գոյությանը և դեռ շաբաթներ առաջ նրան նամակ են գրում` ցանկանալով նվեր ստանալ այս կամ այն խաղալիքը: Այս օրերին Երևանը շողում է տոնական լույսերի ու փայլերի մեջ: Պատմության ևս մի էջ կթերթվի, ևս մեկ տարի կմնա անցյալում թողնելով այն հաջողություններն ու անհաջողությունները, ուրախ ու տխուր պահերը, որ եղել են 2010 թվականին: Նոր տարին իր հետ կբերի նոր սպասումներ, նոր հույսեր ու երազանքներ: 

Արջերի մասին

Սպիտակ արջը  ամենախոշոր գիշատիչ կենդանին է և հանդիպում է միայն Արկտիկայում:
Արջերը գիշատիչ կաթնասունների ընտանիքի կենդանիներ են: Հայտնի է 7 տեսակ՝ սպիտակ, գորշ, սպիտակակուրծք կամ հիմալայան արջերը, սև արջը կամ հյուսիսամերիկյան բարիբալը, մալայան արջը, Հնդկաստանում բնակվող հաստաշուրթը և հարավամերիկյան ակնոցավոր արջը:
Խոշոր գազաններ են. ունեն հզոր, ծանր մարմին, մեծ գլուխ, կարճ պոչ, փոքր ականջներ: Մարմինը ծածկված է խիտ (գորշ, սև կամ սպիտակ) միագույն մազածածկով: Ծնոտները հզոր են՝ խոշոր ժանիքներով, թաթերն ուժեղ են՝ կեռ մագիլներով: Հոտառությունը և լսողությունը լավ են զարգացած:
Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Հանդիպում է միայն Արկտիկայում: Ամբողջ կյանքն անցկացնում է սառույցների մեջ, ջուրը նրա հարազատ տարերքն է: Սպիտակ արջը կարող է ժամում 4–5 կմ արագությամբ երկար ժամանակ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և 2 րոպե մնալ ջրի տակ: Սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով: Երբ գալիս է ձագեր ծնելու ժամանակը, էգը մտնում է ձյունե անձավը: Այդ հսկա` 700 կգ (իսկ արուները՝ մինչև 1000 կգ) զանգվածով կենդանիների նորածին քոթոթներն առնետից մի քիչ են մեծ: Մինչև ձագերի մեծանալը մայր արջը որջից դուրս չի գալիս:
Գորշ արջը հանդիպում է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում՝ Ալյասկայում, մասամբ՝ Կանադայում, որտեղ նրան անվանում են գրիզլի: ՀՀ-ում (հարթավայրերում, լեռներում, այնտեղ, որտեղ կան հողմակործան ծառերով, ճահիճներով, ջրամբարներով խուլ անտառներ) բնակվում են կովկասյան և սիրիական գորշ արջերը: Գորշ արջերը հիանալի որսորդներ են: Սնվում են մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, գորտերով, հաճախ՝ նաև անտառային հատապտուղներով, արմտիքով, մրգերով, հողի տակից փորում հանում են բզեզներ ու թրթուրներ: Արջը մեղրի մեծ սիրահար է:
Աշնանն արջը հարկադրված է լինում հոգալ հուսալի ապաստանի (որջ) մասին, որտեղ կկարողանա քնել մինչև գարուն: Դրա համար անհրաժեշտ է, որ աշնանն արջն իր օրգանիզմում բավականաչափ ճարպ կուտակի: Հակառակ դեպքում նա որջում չի փակվի և ամբողջ ձմեռ կթափառի չարացած ու սոված:
Արջի քունը թեթև է, քնած ժամանակ մարմնի ջերմաստիճանը չի նվազում: Մայր արջը որջում փակվում է նախորդ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամելու նորածիններին (զուր չեն նրանց դայակներ անվանում): Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Կես կիլոգրամ քաշով ծնված նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Այդ ընթացքում նրանք դանդաղ են աճում: Գարնանը ձագերը «գայլի ախորժակ» են ունենում. որջից դուրս են գալիս շնիկի չափ դարձած, բայց հետո այնքան են աճում, որ երբեմն նույնիսկ դառնում են 2,5 մ երկարությամբ և մինչև 650 կգ զանգվածով հսկաներ: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:
Գորշ արջերի հետքը երբեմն կարելի է շփոթել մարդու հետքի հետ: Օրորուն քայլվածքի համար նրան ծուռթաթ են անվանում: Սակայն անհրաժեշտության դեպքում արջն արագաշարժ է և կարող է վազել հասնել նույնիսկ ձիուն կամ ծառ բարձրանալ:
Արդյունագործական նշանակություն ունեն գլխավորապես գորշ արջերը: XX դարում արջերի թիվը և տարածման արեալները խիստ կրճատվել են: Մի շարք երկրներում արջերը գտնվում են պաշտպանության տակ: 1971 թ-ից ՀՀ-ում գորշ արջի որսն արգելված է:

Թիթեռների մասին

Պոդալիրիուս 
       Հեբա և Հերա արջաթիթեռներ
Կարմիր ժապավենաթիթեռ
Անտառային երկրաչափ
Բիշոֆի թավշաթիթեռ
Գիշերային մեծ սիրամարգակն
Գանգաթիթեռ
Թիթեռները (թեփուկաթևավորներ) կազմում են միջատների դասի մի մեծ կարգ: Ամենահայտնի միջատներն են և ապրում են ամենուր:
Իրենց զարգացման ընթացքում նրանք լրիվ կերպարանափոխվում են՝ ձու, թրթուր, հարսնյակ և թիթեռ (հասուն ձևը՝ իմագո): Թրթուրը, որից զարգանում է թիթեռը, ամենևին նման չէ թիթեռի: Հավատալն անգամ դժվար է, որ նման մի որդից մետաքսե թևերով գեղեցկուհի է ծնվելու: Հարսնյակները հիմնականում փակ տիպի են, գտնվում են կոկոններում:
Թիթեռների հասուն ձևերին բնորոշ են լավ զարգացած 2 զույգ թևերը, որոնք ծածկված են հազարավոր մանր թեփուկներով (այստեղից էլ՝ նրանց մյուս անվանումը՝ թեփուկաթևավորներ): Թավշե այս թեփուկների վնասվելու դեպքում թիթեռը դատապարտված է մահվան: Թիթեռները լինում են ցերեկային (առագաստավորներ, ճերմակաթիթեռներ, նիմֆալիդներ, կապտաթիթեռներ և այլն) և գիշերային (արջաթիթեռներ, բվիկներ, երկրաչափներ, սիրամարգակներ և այլն):
Ցերեկային թիթեռների մեծ մասը վառ գունավորված է խիստ խայտաբղետ նախշերով, գիշերային թիթեռները գունավորված են համեստ գույներով, նույնիսկ կարող են աննկատ դառնալ շրջակա միջավայրում: Օրինակ՝ թևերը տանիքաձև ծալած՝ ծառի կեղևին նստած բվիկ-ժապավենաթիթեռին ոչ ոք չի նկատում, ասես անտեսանելի գլխարկ ունի: Իսկ անհամաչափ նախշերով գորշ թևերն ասես միաձուլվել են ծառի կեղևի մակերևույթին: Թիթեռների թևերի գունեղ, խայտաբղետ նախշերը հաճախ ծառայում են որպես նախազգուշացում՝ «Ինձ մի՜ կեր»: Եվ նման թիթեռներն իրոք էլ ուտելու համար պիտանի չեն: Սակայն պատահում է նաև, որ թռչունների համար պիտանի թիթեռը նույնպիսի «հանդերձներ» է կրում, ինչպես նրա «դառնահամ» ցեղակիցը, որի նախազգուշացնող ծանոթ նախշը նկատելով` թռչունները հեռանում են նրանից:
Թիթեռների գերակշռող մասի բերանային ապարատը ծծող է՝ ունի պարուրաձև ոլորված տեսք, որը հնարավորություն է տալիս սնվելու ծաղիկների նեկտարով կամ էլ մրգերի հյութով: Գլխի 2 կողմերում տեղավորված են բարդ՝ այսպես կոչված ֆասետային աչքերը, որոնց շնորհիվ լավ են տեսնում շարժվող օբյեկտները, և ապահովվում է լայն տեսադաշտ: Հաճախ ունենում են նաև պարզ աչքեր: Թիթեռների (հատկապես գիշերային տեսակների) համար կարևոր են բեղիկների վրա գտնվող հոտառության օրգանները: Լսողության ապարատը տեղավորված է հետնակրծքի շրջանում կամ փորիկի հիմքում: Թիթեռներն ընդունակ են ընկալելու չղջիկների անդրաձայնային ազդանշանները և թաքնվելու նրանցից: Բազմասեռ են, բազմանում են հիմնականում ձվերով: Սիրահետման ծեսի ժամանակ թիթեռները միմյանց ցուցադրում են իրենց «հանդերձի» գեղեցկությունը: Գիշերային թիթեռներն իրար գտնում են հոտառությամբ: էգը դնում է մի քանի հարյուրից մինչև 2–3 հզ. ձու այնպիսի բույսերի վրա, որոնցով հետագայում սնվում է թրթուրը: Այս ձվերից զարգանում են տարբեր ձևերի ու մեծության թրթուրներ, որոնք այնուհետև մաշկափոխվում են մի քանի անգամ և վերածվում հարսնյակների: Անցնելով լրիվ կերպարանափոխություն՝ մաշկը պատռվում է, և դուրս է գալիս հասուն թիթեռը: Հասուն թիթեռների կյանքի տևողությունը մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ է, ձմեռող տեսակներինը՝ մի քանի ամիս:
Հայտնի է թիթեռների շուրջ 140 հզ. տեսակ, որոնց մեծ մասը բնակվում է արևադարձային շրջաններում: Այստեղ թիթեռները լինում են խոշոր չափերի. թևերի բացվածքը հասնում է 30 սմ-ի (հայտնի թիթեռների թևերի նվազագույն բացվածքը 3 մմ է) և շատ վառ են գունավորված: Արևադարձային ամենախոշոր տեսակների ներկայացուցիչ բրազիլական մորֆոն օգտագործել են որպես ոսկերչական զարդ: Այդ և չափերով ոչ մեծ եվրոպական թիթեռները ներկայումս գտնվում են անհետացման վտանգի տակ:
ՀՀ-ում, գլխավորապես Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի անտառներում, հանդիպում են 3 հզ. տեսակի թիթեռներ:
Թիթեռները լինում են օգտակար և վնասատու: Օգտակար թիթեռներից դեռևս հին ժամանակներից հայտնի է թթենու մետաքսագործը (շերամը), որի թելից գործում են մետաքս: Թիթեռները մեծ նշանակություն ունեն նաև բույսերի փոշոտման համար: Թիթեռների վնասակար տեսակների թրթուրները գյուղատնտեսական մշակաբույսերի, գեղազարդիչ և պտղատու ծառերի վնասատուներ են:
Թիթեռները շատ գեղեցիկ միջատներ են, և հավաքորդները անխնա բռնում են նրանց: Եթե դուք ուզենաք թիթեռ բռնել, աշխատեք այնպես անել, որ բնության այդ հրաշալի, նրբագույն էակները ձեր ձեռքերի մեջ չսատկեն:

Թռչունների մասին

Թռչունների ապշեցնող և ամենահետաքրքիր ընդունակություններից մեկըդա միգրացիայի երևույթն է:Յուրաքանչյուր տարի նրանք կազմում են երամներ և թռնում անցնում են հազարավոր կիլոմետրերորպեսզիձմեռը անցկացնեն տաք և հարմարավետ պայմաններում:
Թռչունների չուի հիմնական պատճառը կերակուրի պակասն էՁմռանը թռչուններին Եվրոպականերկրներում դժվար է լինում հայթհայթել բավարար քանակությամբ միջատներմրգեր և սերմերՍակայն մյուսմայրցամաքներումորտեղ կլիման բարենպաստ էկերակուրը բոլորին էլ հերիքում էՉնայածոր թռչուններիմի մասը չի դիմանում երկարատև թռիչքին և սատկում էայնուամենայնիվ նրանց մեծ մասը բարեհաջող տեղ էհասնումՄիգրացիան թույլ է տալիս թռչուններին պահպանել իրենց տեսակը:Որպեսզի թռչունները դիմանան այս փորձությանըառաջին հերթին թռչունը պետք է լինի առողջճարպայինհաստ շերտով և նոր փետրավորմամբԲազմացման և չուի շրջաննների միջև ընկած ժամանակահատվածումթռչունները իրենց կարգի են բերումՆրանց գրեթե ամբողջ մարմնում`մաշկի տակ հավաքվում է ճարպի հաստշերտՃարպը հանդիսանում է միակ էներգիայի աղբյուրը թռիչքի ժամանակ և հատկապեսերբ բավարարքանակությամբ սնունդ չի լինումՆախապատրաստման այս շրջանում թռչունները փոխում են նաև իրենցփետուրներըԱյն փետուրներըորոնք ունեն ամենամեծ դերը չուի ժամանակփոխվում ենհին փետուրներըթավում եննրանց փոխարեն աճում են նորերը:
Թռչունները իրենց միգրացիայի ընթացքում շատ ինֆորմացիա ստանում են շրջապատող միջավայրից:Գոյություն ունեն երեք հիմնական ինֆորմացիայի աբյուրներ`արևըաստղերը և երկրի մագնիսական դաշտը:Թռչունները թռիչքի ընթացքում իրենց գտնվելու վայրի և ուղղության ճիշտ լինելու մասին կողմնորոշվում ենարևի (ցերեկըև ատղերի (գիշերըշնորհիվԻնչպես նաև զգում են երկրի մագնիսական դաշտըհատուկընկալիչի շնորհիվորը տեղադրված է անմիջապես կտուցի հետին մասումԵրիտասարդ թռչուններըսովորում են այս բոլոր նրբությունները միգրացիայի ընթացքում մեծերից: