Թռչունների ապշեցնող և ամենահետաքրքիր ընդունակություններից մեկը- դա միգրացիայի երևույթն է:Յուրաքանչյուր տարի նրանք կազմում են երամներ և թռնում անցնում են հազարավոր կիլոմետրեր, որպեսզիձմեռը անցկացնեն տաք և հարմարավետ պայմաններում:
Թռչունների չուի հիմնական պատճառը կերակուրի պակասն է: Ձմռանը թռչուններին Եվրոպականերկրներում դժվար է լինում հայթհայթել բավարար քանակությամբ միջատներ, մրգեր և սերմեր: Սակայն մյուսմայրցամաքներում, որտեղ կլիման բարենպաստ է, կերակուրը բոլորին էլ հերիքում է: Չնայած, որ թռչուններիմի մասը չի դիմանում երկարատև թռիչքին և սատկում է, այնուամենայնիվ նրանց մեծ մասը բարեհաջող տեղ էհասնում: Միգրացիան թույլ է տալիս թռչուններին պահպանել իրենց տեսակը:Որպեսզի թռչունները դիմանան այս փորձությանը, առաջին հերթին թռչունը պետք է լինի առողջ, ճարպայինհաստ շերտով և նոր փետրավորմամբ: Բազմացման և չուի շրջաննների միջև ընկած ժամանակահատվածումթռչունները իրենց կարգի են բերում: Նրանց գրեթե ամբողջ մարմնում`մաշկի տակ հավաքվում է ճարպի հաստշերտ: Ճարպը հանդիսանում է միակ էներգիայի աղբյուրը թռիչքի ժամանակ և հատկապես, երբ բավարարքանակությամբ սնունդ չի լինում: Նախապատրաստման այս շրջանում թռչունները փոխում են նաև իրենցփետուրները: Այն փետուրները, որոնք ունեն ամենամեծ դերը չուի ժամանակ, փոխվում են` հին փետուրներըթավում են, նրանց փոխարեն աճում են նորերը:
Թռչունները իրենց միգրացիայի ընթացքում շատ ինֆորմացիա ստանում են շրջապատող միջավայրից:Գոյություն ունեն երեք հիմնական ինֆորմացիայի աբյուրներ`արևը, աստղերը և երկրի մագնիսական դաշտը:Թռչունները թռիչքի ընթացքում իրենց գտնվելու վայրի և ուղղության ճիշտ լինելու մասին կողմնորոշվում ենարևի (ցերեկը) և ատղերի (գիշերը) շնորհիվ: Ինչպես նաև զգում են երկրի մագնիսական դաշտը, հատուկընկալիչի շնորհիվ, որը տեղադրված է անմիջապես կտուցի հետին մասում: Երիտասարդ թռչուններըսովորում են այս բոլոր նրբությունները միգրացիայի ընթացքում մեծերից:
Комментариев нет:
Отправить комментарий