пятница, 30 октября 2015 г.

ՈւՂԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՍՈՍԻՆ

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:
Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: 
Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: 
Սոսին նրանց պատասխանեց.
— 
Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:
Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում
 մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

Комментариев нет:

Отправить комментарий