Եղիշե Չարենց բանաստեղծություն
Վերլուծություն
Ինձ դուր եկավ այս բանաստեղծության առաջին քառյակը, որովհետև այն հիշեցնում է կարմիր ու վառ բաց օրեր...
Հնչում են օրերը, կանչում են, -
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։
Ու սիրտս զնգում է, զնգում է, -
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ...
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,-
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա
— Անդարձ է կարոտը երգիս։
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն-
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերըս այս վառ ու հնչեղ..
Комментариев нет:
Отправить комментарий