вторник, 22 ноября 2016 г.

,,Իմ երջանիկ օրը,,

Աշխարհում յուրաքանչյուր մարդու կյանքում մանուկ հասակում տեղի են ունեցել զվարճալի բաներ, կամ էլ կատարվել են իրենց ամենացանկալի երազանքները, ինչպես իմ երազանքը։ Երբ ես փոքր էի, միշտ երազում էի  պարի գնալ: Մի անգամ, երբ դպրոցից տուն եկա, մայրիկս ու հայրիկս  որոշեցին կատարել իմ երազանքը և ինձ ասացին, որ ես այդուհետև հաճախելու եմ պարի: Ես շատ երջանկացա ու մի փոքր հուզվեցի, իսկ իմ աչքերը երջանկությունից փայլում էին: Պարում եմ շատ փոքրուց և շատ մեծ հաջողությունների եմ հասել: Պարի եմ հաճախում երկրորդ դասարանից, ու արդեն հինգ տարի է, ինչ ես պարի եմ գնում: Պարը  նաև իմ հոբբին է: Պարն իմ կյանքն է, իմ հրաշք աշխարհն է, մի խոսքով՝ իմ ամեն ինչն է, և ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց պարի:

Комментариев нет:

Отправить комментарий