вторник, 22 ноября 2016 г.

Գրադարանում անցկացրած դաս

Ամեն ուրբաթ օր, մենք հայոց լեզվի դասը անցկացնում ենք ընթերցասրահում և վելուծում ենք մեր կարդացած գրքերը։ Այս անգամ ես կարդացել եմ <Օլիվեր Թվիստը>։ Ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ, բայց մի քիչ հուզիչ էր։ Ստեղծագործության ասելիքը նա է, որ պետք է միշտ օգնել բոլորին։ Երբ ես կարդացի <Օլիվեր Թվիստի> վերջին հատվածը ես այնքա՜ն ուրախացա, որտեղ գրված էր, որ Օլիվերին որդեգրում են և Օլիվերը ունենում է իր ընտանիքը և երջանկանում։ Տխրեցի այն հատվածում, որտեղ ասվում էր, որ Օլիվերը ոչ մի բարեկամ, հարազատ չունի և գիշերում էր դեզերի մեջ։ Օլիվերի մայրը մահացավ անմիջապես Օլիվերին ունենալուց հետո, իսկ հոր հետ ես չգիտեմ, թե ինչ է եղել։ Ես շատ ուրախ եմ Օլիվեր Թվիստի համար և իր նոր ընտանիքի։ Շատ տպավորվեցի, բայց ցավոք սրտի դասը ավարտվեց և ընթերցանության ժամը ավարտվեց։

Комментариев нет:

Отправить комментарий