вторник, 22 ноября 2016 г.

Աշունը իմ բակում


Աշունը իմ բակում շատ գեղեցիկ ու գունեղ է։ Աշնանը մեր բակում բոլոր ծառերի տերևները դառնում են՝ դեղին, կարմիր և քչերը մնում կանաչ։ Քանի-որ ես շատ եմ սիրում փոթորիկ, քամի, անձրև, մառաքխուղ և այդպիսի մռայլ եղանակներ, իմ սիրելի եղանակը դարձավ աշունը։ Աշունը տարվա եղանակներից ամենագեղեցիկն է՝ բոլորը հիանում են աշունով ու անհամբեր սպասում, թե երբ է նա գալու։ Բայց կան որոշ մարդիկ, ովքեր չէն սիրում աշունը ու չէն ցանկանում, որ նա գա մեզ մոտ ու դարձնի մեր քաղաքը գեղեցիկ ու գունեղ իր հիասքանչ տերևներով։ Մեր բակում, հիմա այնքա՜ն գեղեցիկ է, որ ով ել տեսնի ուղղակի հիացմունքից կզարմանա։

Комментариев нет:

Отправить комментарий