пятница, 30 октября 2015 г.

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Վայոց ձորը եղել է Ուրարտական թագավորության կազմում, ապա Մեծ Հայքի թագավորության մեջ:
Մարզկենտրոն՝ Եղեգնաձոր
Տարած՝ 2,308 կմ²
Բնակչություն՝55,8 հզ
Քաղաքներ՝ Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք
Սահմանակից է՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, մարզերին, ԼՂՀ-ին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը
Խոշոր գետ՝ Արփա իր  խոշոր՝ Եղեգիս վտակով
Վայոց Ձոր մարզի դիրքը ՀայաստանումՋրամբարներ՝Կեչուտի, որից սկիզբ է առնում 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը կառուցվել է Սևանա լիճ փոխադրելու նպատակով:  Մարզում է գտնվում նաև Հերհերիջրամբարը:
Մարզի կենտրոնով անցնում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի-Իրան միջպետական նշանակության մայրուղին։
Տեսարժան վայրեր՝ Արենի, Արկազի, Գլաձորի համալսարան, Գնդեվանք, Եղեգիս, Զորաց, Թանադե, Մագիլ, Նորավանք, Շատինվանք, Պռոշաբերդ, Սելիմի քարավանատուն, Սմբատաբերդ, Սպիտակավոր, Ցաղաց Քար, Մոզրով, Ջերմուկի ջրվեժ, Սիոն
Լեռներ՝ Գոգի/3120մ/,  Վարդենիս/3521մ/, Գնդասար/2946մ/
Վայոց Ձոր մարզում է գտնվում Մոզրովի քարանձավը:
2008 թվականին՝ Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի-1 քարանձավում, հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Կոշիկի տարիքը մոտ 5500 տարի է։ Նմանատիպ կոշիկներ էին օգտագործում Իռլանդիայի բնիկները մոտ 50 տարի առաջ։

Комментариев нет:

Отправить комментарий