пятница, 30 октября 2015 г.

Զվաթնոցի տաճար

Զվաթնոցի տաճար

 652 թ.
Картинки по запросу Զվարթնոցի տաճար
Զվարթնոցի կամ Վաղարշապատի միջնադարյան Ս. Գրիգորի տաճարը գտնվում էր Արարատյան դաշտում, Վաղարշապատից 3կմ դեպի հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության, կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը : Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցը օծվել է 652թ.-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև Xդ. վերջը։ XXդ. սկգբին ավերակ Զվարթնոցը տակավին ծածկված էր հողի հաստ շերտով։ Ըստ պեղված նյութերի, նախքան Ջվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-Vդդ. կառույցներ։ Հնագույնը՝ 0,63մ × 2,7մ չափերի կոթողն է
 (գտնվում է Ջվարթնոցի թանգարանում) Ռուսա II ուրարտական արքայի սեպագիր արձանագրությամբ՝ շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ։ Ենթադրաբար Զվարթնոցի տարածքում է եղել Տիր աստծո մեհյանը։ Պեղումները հայտաբերեցին տաճարը, նրանից հարավ-արևմուտք՝ կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու ավերակներ, պալատից ոչ հեռու, հարավ-արևելյան մասում՝ խաղողի քարաշեն հնձան և այլն։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավ-արևմտյան մասից, ուր պալատն է), կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։
Картинки по запросу Զվարթնոցի տաճարՋվարթնոցը արտաքուստ եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է։ Հարավային մասում է տեղադրված եղել արևային բոլորակ ժամացույցը։
Հայկական ճարտարապետության մեջ Զվարթնոցը նորատիպ կառույց էր։ Հետագա դարերում հայկական ճարտարապետությունը մեծապես կրել է Ջվարթնոցի ազդեցությունը։
1937թ.-ին Ջվարթնոցի ավերակներից ոչ հեռու կառուցվել է փոքրիկ թանգարան, որտեղ ցուցադրվում են պեղված նյութերը։

Комментариев нет:

Отправить комментарий