суббота, 31 октября 2015 г.

Ամանորը Հայաստանում

Картинки по запросу Ամանորը հայաստանումԱմանորը հայերի ամենասիրելի տոներից մեկն է: Այն նշվում է Դեկտեմբերի 31-ին: Այս գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ հոգսերով լի տոնը իր հետ բերում է խինդ և ուրախություն: Հայերը Ամանորին պատրաստվում են դեռ շաբաթներ առաջ` գնումներ կատարելով և նախապատրաստվելով այդ շատ կարևոր օրվան: Այս օրերին շուկաներում և խանութներում կարելի է նկատել նախատոնական եռուզեռ: Բոլորը շտապում են գնումների, բոլորն էլ իրենց հերթին ցանկանում են գեղեցիկ ու ճոխ սեղաններ ունենալ համեմված հայկական խոհանոցի ավանդական ուտեստներով, որոնք բնորոշ են հատկապես Ամանորին: Հայկական ավանդական տոլման և գաթան յուրաքանչյուր սեղանի զարդն են: Ամանորին մարդիկ այցելում են միմյանց, նվերներ փոխանակում: Այս տոնին հատկապես անհամբերությամբ են սպասում փոքրիկները: Նրանք հավատում են Ձմեռ Պապի գոյությանը և դեռ շաբաթներ առաջ նրան նամակ են գրում` ցանկանալով նվեր ստանալ այս կամ այն խաղալիքը: Այս օրերին Երևանը շողում է տոնական լույսերի ու փայլերի մեջ: Պատմության ևս մի էջ կթերթվի, ևս մեկ տարի կմնա անցյալում թողնելով այն հաջողություններն ու անհաջողությունները, ուրախ ու տխուր պահերը, որ եղել են 2010 թվականին: Նոր տարին իր հետ կբերի նոր սպասումներ, նոր հույսեր ու երազանքներ: 

Комментариев нет:

Отправить комментарий