Եղիշե Չարենցի տուն-թանգարան
ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնում, Մաշտոցի պողոտա թիվ 17 հասցեում է գտնվում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, որը սրբավայր է դարձել յուրաքանչյուր հայի համար մի պարզ բացատրությամբ. այդ տանը 1935-1937թթ ապրել է 20-րդ դարի հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ այդ տանը հիմնադրվեց Ե.Չարենցի տուն-թանգարանը, որն իր դռները բացեց ժողովրդի առջև 1975թ. հունվարին: 1987-ին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց: Այսօր թանգարանն ընդգրկում է 626.3 քմ տարածք, վերականգնված է (հուշատուն) մեմորիալ մասը, իսկ մյուս երեք հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը...
Комментариев нет:
Отправить комментарий