вторник, 1 декабря 2015 г.

Գործնական քերականություն

Դասարանում

Գործնական քերականություն

I. Երկու տեքստերը համեմատի´ր և տարբերություններր գտի՛ր:

Ա. Դատավորր երկու մարդու վեճը պիտի  լուծեր: Այդ մարդկանցից մեկն արդար էր, մյուսր՝ մեղավոր: Արդարը խեդճ էր, անպաշտպան ու բերանը փակ: Դրան հակառակ, մեղավորն ինչ մեղադրանք ասես քարե կարկուտի պես թափում էր արդարի գլխին: Մյուս կողմից՝ գեղեցիկ ու բնական խոսքերով   մեծարում էր դատավորի ազնվությունն ու արդարամտությունը: Դատավորին էլ այդ շողոքորթությունը դուր էր գալիս: Այդ տեսնելով՝ արդարի տղան հորն ասաց.

-  Ա´յ հեր, դատավորի մասին մի քաղցր խոսք էլ  դո´ւ ասա:

- Լավ ասացիր,-ուրախացավ արդարը: Հետո բարձր ձայնով, որպեսզի դատավորը լսի, ավելացրեց.

- Դատավորն էշ  չէ,  որդիս, նա լավ գիտե՝ ո´վ է արդար, ո´վ՝ մեղավոր:

Բ. Դատավորը  մի արդար և մի մեղավոր  մարդու  վեճ էր լուծում: Արդարը  լուռ  ու խեղճ էր, իսկ մեղավորը  մեղադրանքեր  էր թափում  նրա գլխին և շողոքորթում դատավորին:  Քանի որ վերջինիս դա դուր էր գալիս, որդու խորհրդով արդարն էլ որոշեց դատավորի մասին  քաղցր խոսք ասել: Եվ բարձր ձայնով, որպեսզի դատավորը լսի, ասաց, որ դատավորը լավ գիտե՝ ո´վ է արդար, ո´վ՝ մեղավոր:

Առաջին տեքստում ասում են, որ դատավորը էշ չէ, իսկ մյուսում ոչ:


II.  Տրված հետևություններից ո՞րն Է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:


Մի տղա սենյակում թռչկոտում Էր: Ծունկը սեղանին դիպավ  ու ցավեց: Տղան բարկացած ճչաց,


- Զզվելի´ սեղան:


Նույն օրը տղայի հայրը նրան խոստացել Էր հետաքրքիր նկարներով ամսագիր բերել, բայց մոռացհլ Էր: Ու տղան լաց եղավ: Հայրը բարկացած գոռաց.


- Զզվելի´ տղա:


Ոչ մեկը չնկատեց, թե սեղանն ինչքա՜ն գոհ Էր:


Հետևություններ.


1.    Երբ անմեղ մարդուն մեղադրում, նեղացնում են, այդ մեղադրանքն ինչ-որ ձևով վերադառնում Է մեղադրողին:


2.    Ամեն մարդ պիտի իր պարտականությունները կատա­րի՝ առանց ուրիշներին նեղացնելու:


3.    Մարդու բախտը որ չի բերում, բոլորը նրան նեղացնում են ու հետն Էլ հենց նրան են մեղադրում, եթե ինչ-որ բան այնպես չի լինում:


4.    Եթե մարդ ինչ-որ մեկի հանդեպ իրեն մեղավոր Է զգում, նրա համար այդ մեկի արցունքները հանդուրժելը ավելի դժվար Է:


5.    Մարդը մարդու հհտ երբեմն իրի նման Է վարվում:


6.    Մարդը իրերի հետ էլ պիտի զգույշ վարվի: Գուցե նրանք էլ են ցավ զգում անարդար վերաբերմունքից:


7.    Կամակորությունը մարդու ամենավատ գծերից Է: Դրան դիմանալը շատ դժվար է:

III. Հետևյալ բառերը գործածելով՝ պատմություն հորինեք։

Պառկել, հագուստ, միմյանց, ճամփա, ամենօրյա, խաբել, հաղթանակ, ճանապարհ, մյուս,  միմիայն։

Մի անգամ ես պառկած էի բազմոցին, հետո եկավ ընկերուհիս ու կանչեց ինձ բակ մագուր օդ շնչելու: Ես հագա իմ գեղեցիկ հագուստը հագա և մենք միասին ճանապարհ ընկանք: Հետո ես ու ընկերուհիս, որոշեցինք միմյանց մեկը մյուսին խաբել , և ես ասացի.

-Գի՞տես, որ ես հաղթանակի եմ արժանացել, հետո ընկերուհիս ասաց.
-Իսկ ես էլ ճանապարհը հինգ րոպեում անցնելու համր ոսկե գավաթ եմ շահել:

Комментариев нет:

Отправить комментарий