Դասարանում
(01.12.2015, 6-3, 6-4 դասարաններ)
<<Նապաստակի մը օրագիրը>>-քննարկում
Գործնական քերականություն
I. Երկու տեքստերը համեմատի´ր և տարբերություններր գտի՛ր:
Ա. Դատավորր երկու մարդու վեճը պիտի լուծեր: Այդ մարդկանցից մեկն արդար էր, մյուսր՝ մեղավոր: Արդարը խեդճ էր, անպաշտպան ու բերանը փակ: Դրան հակառակ, մեղավորն ինչ մեղադրանք ասես քարե կարկուտի պես թափում էր արդարի գլխին: Մյուս կողմից՝ գեղեցիկ ու բնական խոսքերով մեծարում էր դատավորի ազնվությունն ու արդարամտությունը: Դատավորին էլ այդ շողոքորթությունը դուր էր գալիս: Այդ տեսնելով՝ արդարի տղան հորն ասաց.
- Ա´յ հեր, դատավորի մասին մի քաղցր խոսք էլ դո´ւ ասա:
- Լավ ասացիր,-ուրախացավ արդարը: Հետո բարձր ձայնով, որպեսզի դատավորը լսի, ավելացրեց.
- Դատավորն էշ չէ, որդիս, նա լավ գիտե՝ ո´վ է արդար, ո´վ՝ մեղավոր:
Բ. Դատավորը մի արդար և մի մեղավոր մարդու վեճ էր լուծում: Արդարը լուռ ու խեղճ էր, իսկ մեղավորը մեղադրանքեր էր թափում նրա գլխին և շողոքորթում դատավորին: Քանի որ վերջինիս դա դուր էր գալիս, որդու խորհրդով արդարն էլ որոշեց դատավորի մասին քաղցր խոսք ասել: Եվ բարձր ձայնով, որպեսզի դատավորը լսի, ասաց, որ դատավորը լավ գիտե՝ ո´վ է արդար, ո´վ՝ մեղավոր:
II. Տրված հետևություններից ո՞րն Է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:
Մի տղա սենյակում թռչկոտում Էր: Ծունկը սեղանին դիպավ ու ցավեց: Տղան բարկացած ճչաց,
- Զզվելի´ սեղան:
Նույն օրը տղայի հայրը նրան խոստացել Էր հետաքրքիր նկարներով ամսագիր բերել, բայց մոռացհլ Էր: Ու տղան լաց եղավ: Հայրը բարկացած գոռաց.
- Զզվելի´ տղա:
Ոչ մեկը չնկատեց, թե սեղանն ինչքա՜ն գոհ Էր:
Հետևություններ.
1. Երբ անմեղ մարդուն մեղադրում, նեղացնում են, այդ մեղադրանքն ինչ-որ ձևով վերադառնում Է մեղադրողին:
2. Ամեն մարդ պիտի իր պարտականությունները կատարի՝ աոանց ուրիշներին նեղացնելու:
3. Մարդու բախտը որ չի բերում, բոլորը նրան նեղացնում են ու հետն Էլ հենց նրան են մեղադրում, եթե ինչ-որ բան այնպես չի լինում:
4. Եթե մարդ ինչ-որ մեկի հանդեպ իրեն մեղավոր Է զգում, նրա համար այդ մեկի արցունքները հանդուրժելը ավելի դժվար Է:
5. Մարդը մարդու հհտ երբեմն իրի նման Է վարվում:
6. Մարդը իրերի հետ էլ պիտի զգույշ վարվի: Գուցե նրանք էլ են ցավ զգում անարդար վերաբերմունքից:
7. Կամակորությունը մարդու ամենավատ գծերից Է: Դրան դիմանալը շատ դժվար է:
III. ա) Տրված առաջադրանքները կատարի´ր (եթե քո սենյակր չունես, ուղղակի քեզ սիրելի սենյակի մասին կարող ես գրել):
Մեկ-մեկ նկարագրի´ր, թե ի՞նչ կա սենյակում:
Նկարագրի´ր, թե դրանք ինչպե՞ս են դասավորված:
Նկարագրի´ր, թե դրանք ինչպե՞ս են դասավորված:
Գրի´ր, թե դրանք ե՞րբ և ինչպե՞ս են օգտագործում:
Դրանց նկատմամբ քո վերաբերմունբի մասին գրի´ր (սիրում ես, օգտակար ես համարում, մանկությանդ, ինչ-որ դեպքի, ինչ- ֊որ մարդու հետ ես կապում և այլն):
Դրանց նկատմամբ քո վերաբերմունբի մասին գրի´ր (սիրում ես, օգտակար ես համարում, մանկությանդ, ինչ-որ դեպքի, ինչ- ֊որ մարդու հետ ես կապում և այլն):
Գրի´ր, թե այդ սենյակում ի՞նչ կուզենայիր ավելացնել, ինչո՞ւ:
Գրի´ր այդ սենյակի (նաև նրանում եղած իրերի) մասին ուրիշների կարծիքր:
բ) Բոլոր պատասխաններդ մի տեքստում հավաքի´ր և այդ սենյակի մասին գրավոր պատմի´ր:
գ) Շարադրանքդ վերնագրի´ր:
Комментариев нет:
Отправить комментарий