Լուսարձակող բույսերը կարող են փոխարինել փողոցային լապտերներին: Սան Ֆրանցիսկոյում ոչ մեծ ընկերության կենսաբաններին հաջողվել է ստեղծել գենետիկ մոդիֆիկացված անսովոր օրգանիզմներ՝ բույսեր, որոնք փայլում են մթության մեջ:
Այդ նպատակով ծաղիկների ԴՆԹ-ի մեջ դրվել են ճառագայթման համար պատասխանատու գեներ:
Մի քանի ամիս առաջ հավաքված անհրաժեշտ գումարը՝ մոտ 400 հազար դոլար, ներդրած անձինք միաձայն հավանություն են տվել այդ գաղափարին:
Բույսերից լյումինեսցենցիայով են օժտված հիմնականում գիշերային միջատների միջոցով փոշոտվող ծաղիկները։ Միջատները թռչում են դեպի այն ծաղիկը, որն ավելի վառ է լուսավորված։ Բացի կենդանիներից և բույսերից լյումինեսցենցիայով են օժտված նաև սնկերը։ Գիտնականները հայտնաբերել են լյումինեսցենտ սնկերի 7 ընտանիք։ Այս սնկերը հիմնականում աճում են խիտ անտառներում, որտեղ ամբողջ օրը մութ է։ Այս սնկերը ամբողջ օրվա ընթացքում արձակում են կանաչ լույս, որի միջոցով գրավում են կենդանիներին, որոնք էլ տարածում են դրանց սպորները։ Լուսարձակող սնկեր են հայտնաբերվել Բելիզում, Բրազիլիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Ջամայկայում, Ճապոնիայում, Մալազիայում, Պուերտո-Ռիկոյում։
Комментариев нет:
Отправить комментарий