четверг, 3 декабря 2015 г.

Արվեստ

Արվեստ, հասարակական գիտակցության ձև, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Արվեստի իրականությունն արտացոլում է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով։ Արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են՝ կյանքի ողբերգական կամ հերոսական, վեհ կամ նսեմ և հատկապես գեղեցիկ կողմերը։ Իրականության գեղագիտական ճանաչումը, մարդու գեղարվեստական ստեղծագործությունը իրացվում է արվեստի տարբեր տեսակների միջոցով։ Գեղագիտական երևույթները ընկալվում ենտեսողությամբլսողությամբ, ինչպես նաև սինթեզված (միաժամանակ և՝ լսողությամբ, և՝ տեսողությամբ)։ Դրան համապատասխան արվեստը բաժանվում է՝
և այլ ձևեր։ Սակայն արվեստի տարբեր ձևերի միջև սահմանները հարաբերական են, նրանք երբեմն միահյուսվում կամ զուգակցվում են իրար։ Իրականության գեղարվեստական արտացոլումն ու ճանաչումը բարերար ներգործություն է ունենում մարդկանց գիտակցության, զգացմունքների վրա, որովհետև արվեստում արտահայտվածը հարաբերակցվում է արվեստագետի իդեալի հետ։ Արվեստագետի իդեալը իր ժողովրդի, դասակարգի կամ սոցիալական խմբի ձգտումների, իղձերի արտացոլումն է։ Պատկերելով իր ժամանակի տգե՜ղ, այլանդակ երևույթնե¬ րը՝ արվեստագետը ժամանակակիցներին ստիպում է այդ երևույթները վերապրել անբարյացակամության զգացումով և ձգտել դեպի գեղեցիկը, վեհը։ Արվեստի ծագման և էության մասին առաջացել են զանազան տեսություններ։ Այն համարել են կենսաբանորեն մարդուն տրված «բացարձակ ոգու», «աստվածային հայտնության» արդյունք։ Հակադրվելով իդեալիստական նման ըմբռնումներին՝ մարքսիզմը գտնում է, որ արվեստի առաջացմանաղբյուրը աշխատանքն է, որ արվեստը սոցիալական է և՝ իր ծագմամբ, և՝ իր էությամբ։

Ծագում

Արվեստը ծագել է դեռևս քարի դարում։ Նախնադարյան արվեստը անմիջականորեն միահյուսվել է նյութական արտադրության, մարդկանց աշխատանքային գործունեության հետ, կազմել նրա շարունակությունը։ Այն եղել է նաև սինկրետիկ (չմասնատված)՝ միահյուսված ձևով միաժամանակ ընդգրկել արվեստի գրեթե բոլոր տեսակների տարրերը։ Հետագայում, պատմական առաջադիմության և մշակույթի զարգացման հետ միասին, արվեստի և արտադրության կապը դառնում է միջնորդավորված։ Առաջանում են արվեստի տարբեր տեսակներ։ Սակայն արվեստը իր էությամբ միշտ մնում է հասարակական, արտացոլում հասարակական հարաբերությունները։ Այս պատճառով դասակարգային հասարակության մեջ արվեստը դասակարգային է, կուսակցական։ Նա իր վրա է կրում ստեղծագործողի շահագրգռվածության կնիքը իր դասակարգի պատմական ճակատագրի նկատմամբ։ Այդ հանգամանքը արվեստը մոտեցնում է հասարակական գիտություններին։ Բայց, ի տարբերություն վերջինների, արվեստի միտումնավորությունը և կուսակցականությունը, որպես կանոն, հանդես չի գալիս բացահայտորեն, անմիջականորեն չի մատնանշվում հեղինակի կողմից, այլ բխում է նրա աշխարհայացքից և արտահայտվում է որոշակի երևույթների, արարքների, բնավորությունների, գործողության մեջ։ Արվեստի յուրահատկությունը գեղարվեստական կերպարների, տիպերի և բնավորությունների ստեղծումն է՝ կյանքի որոշակի երևույթների ընդհանրացման հիման վրա։ Սակայն ընդհանրացնելով այդ երևույթները, արվեստը վերարտադրում է դրանք կոնկրետ, եզակի ձևով, իրենց սեփական ճակատագրով, կենսական մանրամասնություններով։ Պատմությունը վկայում է, որ արվեստի զարգացման բոլոր խոշոր ժամանակաշրջանները կապված են նշանակալի սոցիալական տեղաշարժերի և իրադարձությունների հետ, երբ մեծ հետաքրքրություն է առաջանում քաղաքական, հասարակական և բարոյական խնդիրների նկատմամբ։

Արվեստի ծաղկում

Արվեստի ծաղկումը Վերածննդի դարաշրջանում պայմանավորված էրֆեոդալիզմի և միջնադարյան աստվածաբանական աշխարհայացքի դեմ հասարակության առաջադեմ ուժերի պայքարով, թեև դարաշրջանի բանաստեղծներն ու նկարիչները օբյեկտիվ պատճառներով չէին կարող ազատվել այդ աշխարհայացքի կապանքներից։ Վերածննղի (և ոչ միայն Վերածննդի) ներկայացուցիչների համար գեղեցիկը և ընդհանրապես գեղագիտականը անխզելիորեն կապված էր ժամանակի բարոյական և քաղաքացիական խնդիրների հետ։ Մարքսիզմ-լենինիզմի կլասիկները ցույց են տվել, որ արվեստը վերնաշենքային երևույթ է, պաշտպանում և ամրապնդում է իր բազիսը, սերտ փոխգործողության մեջ է այդ բազիսի և վերնաշենքի այլ ձևերի (բարոյականությունքաղաքականություն,կրոն և այլն) հետ։ Արվեստի այդ առանձնահատկությունը համոզիչ կերպով ցույց են տվել մարքսիստական գեղագիտական մտքի ականավոր ներկայացուցիչներ Գ․ Պլեխանովը, Ա․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ա․ Լունաչարսկին, Ֆ․ Մերինգը, Պ․ Լաֆարգը։ Մարքսիզմ-լենինիզմի կլասիկները հատուկ նշանակություն էին տալիս ռեալիստական արվեստին, որը հնարավորություն է ընձեռում ավելի լավ, խոր, համակողմանի և պատմականորեն ճշմարտացի արտահայտել հասարակական հարաբերությունները, մարդկանց վերաբերմունքը միմյանց և բնության նկատմամբ։ Ռեալիզմը, ասում է Ֆ․ էնգելսը, պահանջում է տիպիկ բնավորությունները պատկերել տիպիկ պարագաներում։ Ռեալիզմի բարձրագույն ձևը սոցիալիստական ռեալիզմն է։ Սովետական Միության, սոցիալիստական մյուս երկրների արվեստի գործիչները իրենց գեղարվեստական ստեղծագործություններում արտահայտում են մեր դարաշրջանի էությունը, առաջավոր մարդկության կյանքն ու պայքարը։
Թատրոն

Գրականություն

Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Արվեստի մասին [ժողովածու], հ․ 1—2, Ե․,1963 — 1964։ Լենին Վ․ Ի․, Կուլտուրայի և արվեստի մասին [ժողովածու], Ե․,1958։ Պլեխանով Գ․ Վ․, Գեղարվեստը և հասարակությունը, Մ․,1923։ Նույնի, Գեղարվեստ և գրականություն, Ե․,1949։ Սպանդարյան Ս․, Հոդվածներ գրականության, արվեստի, կուլտուրայի և կրթության մասին, Ե․, 1949։ Հ․, Գեղարվեստի փիլիսոփայությունը, Ե․—Մ․, 1936։ Ֆրիչև Վ․, Արվեստի սոցիոլոգիան Луначарский А․ В․, Статьи об искусстве, МЛ․, 1941; Поспелов Г․ Н․, О природе исскусства, М․, 1960: Адамян А․ А․, Статьи об искусстве, М․,1961; ЗисьА․ Я․, Искусство и эстетика, М․, 1967: Новожилова Л․И․, Социология искусства, Л․, 1968: Е р- маш Г․ Л․, Искусство как творчество, М․, 1972; Толстых В․ И․, Искусство и мораль, М․, 1973; Langer S․, Problems of Art, N․ Y․, 1957; Collingwood R․, The Principles of Art, N․ Y․, 1958; Heidegger М․, Der Ursprung des Kunstwerfces, Stuttgart, 1965; Ianson H․ W․, History of Art, N․ Y․, 1971․tՎ․tՀովսեփյան «ԱՐՎԵՍՏ», պատկերազարդ երկամսյա հանդես։ Լույս է տեսել 1926—1927թվականներին, Երեվանում։ Խմբագիր՝ Ա․ Երեմյան։ «Ա․» «Արվեստ» հանդեսի շապիկը անդրադարձել է Սովետական Միության ժողովուրդների, եվրոպական ու Արևելքի արվեստների հանգուցային հարցերին, հեղափոխությանը խորթ հոսանքներին (իմաժինիզմ, ֆուտուրիզմ) հակադրել սովետական նոր արվեստի սկզբունքները։ ճարտարապետության, երաժշտության և գեղարվեստի տարբեր բնագավառների մասին հոդվածներ են գրել Վ․ Գայֆեճյանը, Գ․ Գյուրջյանը, Ն․ Րունիաթյանը, Ա․ Մայիլյանը, Ս․ Դեմուրյանը, Կ․ Զաքարյանը, Ա․ Օգանեզաշվիլին և ուրիշներ։

Комментариев нет:

Отправить комментарий