вторник, 1 декабря 2015 г.

Աքիս

Աքիս (լատ.՝ Mustela nivalis), ծմուկկզաքիսներիընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է բոլոր մարզերում։ Հիմնականում ապրելու տեղ չունի։ Բազմացման շրջանում զբաղեցնում է ծառերի փչակները, քարակույտերի ճեղքերը կամ այլ կենդանիների հին բները։ Հայաստանում գիշատիչ կենդանիներից ամենափոքրն է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը բարակ է, երկարությունը՝ 13-28 սմ, պոչինը՝ 1, 3-4 սմ, կենդանի զանգվածը՝ 40-100 գ՚. Դունչը, ոտքերը և պոչը կարճ են։ Ականջները կլորավուն են՝ ծածկված կարճ մազերով։ Ունի սուր ճանկեր։ Մորթին խիտ ու կարճ մազերով է, ամռանը՝ մուգ դարչնագույն, ձմռանը՝ հիմնականում սպիտակ (ոմանց մոտ սպիտակ գույնը նկատվում է միայն մարմնի կողքերին)։

Սննդառություն[խմբագրել]

Բացարձակ մսակեր է, սնվում է առավելապես մանրկրծողներով, որսում է նաև հավեր և այլ թռչուններ(գերադասում է որսված կենդանու ուղեղը և թարմ միսը)։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Ունենում է 3-9 (երբեմն՝ 12) ձագ։

Տնտեսական նշանակություն[խմբագրել]

Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ կրծողներ։ Մորթին սակավարժեք է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Комментариев нет:

Отправить комментарий