воскресенье, 13 декабря 2015 г.

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը (ԳԱԹ) հիմնադրվել է 1921-ին՝ նախ իբրև Գրականության թանգարան (հիմնադիր՝ Ե. Շահազիզ): Գործել է Հայաստանի կուլտուր□պատմական թանգարանի կազմում: 1954-ին կազմավորվել է գրականության, թատերական թանգարանների և Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական կաբինետի նյութերի հիման վրա: Մինչև 1963-ը կոչվել է ՀՍՍՀ ԳԱ, այնուհետև ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարան:1967-ից կրում է Ե. Չարենցի անունը: Այնուհետև Թանգարանում է ընդգրկվել նաև հայ կինոարվեստին վերաբերող հավաքածուն: Թանգարանում են հանգրվանել Սայաթ-Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրականության և արվեստի մեր երախտավորների ձեռագրերը, նամակները, անձնական ու բեմական իրեր, լուսանկարներ, ազդագրեր, ձայնագրություններ, քանդակներ, գեղանկարչական գործեր, անձնական գրադարաններ, երաժշտական գործիքներ, հայ սփյուռքին վերաբերող հարուստ փաստաթղթեր: Թանգարանում այժմ պահպանվում են հազարից ավելի անհատական ֆոնդեր և հավաքածուներ, որոնք ընդգրկում են շուրջ մեկ միլիոն թանգարանային առարկաներ: Թանգարանում գործում է "Սայաթ-Նովայից Չարենց" վերտառությամբ մշտական ցուցադրությունը, որտեղ ներկայացված են թանգարանային եզակի նմուշներ: Մշտական ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվում են նաև տարբեր թեմաներով ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դասախոսություններ, հանդիպումներ մշակույթի գործիչների հետ... Թանգարանի հարուստ հավաքածուից օգտվում են գիտական լայն շրջանակները: Թանգարանային նյութերը հիմք են հանդիսացել բազմաթիվ ակադեմիական հրատարակությունների, գիտական ուսումնասիրությունների: 1990-ական թվականներից Թանգարանի հրատարակչությամբ լույս են տեսել բազմաթիվ երախտավորների՝ Սայաթ Նովայի ,Կոմիտասի, Ե. Օտյանի, Գր. Զոհրապի , Ռ. Սևակի, Սիամանթոյի, Հ. Սիրունու, Ս. Բյուրատի, Հ. Շեմսի, Մ. Թումանյանի և այլ մեծերի անտիպ նամակներն ու ստեղծագործությունները: Երևան, Արամի 1, տնօրեն՝ Հենրիկ Բախչինյան, հեռախոս՝ 56-36-41

Комментариев нет:

Отправить комментарий