суббота, 19 декабря 2015 г.

Կանաչ եղևնին

Զմրուխտ գարունն էր հյուր եկել բնությանը: Այգում ու անտառներում քաղցրահնչյուն երգում էին թռչունները: Արևը իր ջերմ ժպիտով ողջունում էր նորաբաց բողբոջներին: Բնությունը զարթոնք էր ապրում: Ծեր այգեպանն իր այգում մի փոքրիկ եղևնի տնկեց՝ հազիվ մեկ և: Եղևնին նման էր կանաչ հանդերձ հագած, շփոթված երեխայի: Արևի շողերը հազիվ էին հասնում նրան: Մի մեծ, հզոր բարդի իր ճյուղերով փակել էր արևի ճանապարհը: Եղևնին  տխրում էր արևի կարոտից: Նա բարձրահասակ բարդու ստվերի տակ իրեն զգում էր խեղճ ու անօգնական:
Մի օր էլ փոքրիկ եղևնին չդիմացավ ու սկսեց բարձրաձայն արտասվել: Հպարտ բարդին լսեց նրա լացի ձայնը ու հարցրեց.
- Ինչո՞ւ ես լաց լինում, այգեպանը լացկաններին չի սիրում:
- Ես լացկան չեմ, բայց արևի շողերը ինձ չեն հասնում և ես վախենում եմ, որ միշտ փոքրիկ կմնամ: Իսկ ես այնքա՜ն եմ ուզում մեծանալ, գեղեցիկ ծառ դառնալ, - ասաց փոքրիկ եղևնին:
Բարդին արհամարհանքով վերևից քմծիծաղ տվեց.
- Մի քեզ նայի՛ր, քո թույլ ճյուղերին: Դու չես կարող մեծանալ: Իսկ հիմա ինձ նայի՛ր: Տե՛ս, թե որքան հզոր եմ ու ուժեղ: Եվ այնքան պիտի բարձրանամ, որ ճյուղերս երկինք հասցնեմ:
Փոքրիկ եղևնին ավելի կծկվեց ու ինքնամփոփ դարձավ: Այդպես անցավ գարունը և եկավ շոգ  ամառը: Բարդու սաղարթն ավելի փարթամացավ: Արևի ճառագայթները չէին կարողանում ճեղքել նրա հզոր ճյուղերը, որպեսզի հասնեն եղևնուն: Իսկ փոքրիկ եղևնին այնքա՜ն էր ուզում աճել ու մեծանալ:
Եղևնին կրկին սկսեց կամացուկ հեծկլտալ: Անպատկառ բարդին շրջվեց և գոռաց նրա վրա.
- Ի՞նչ ես նորից նվնվում:
Եղևնին լացակումած շշնջաց.
- Խնդրում եմ, խղճա՛ ինձ, մի քիչ բացի՛ր ճյուղերդ: Թող արևը ինձ էլ հասնի:
- Այդ էր պակաս, որ քեզ նման խղճուկի համար նեղացնեմ իմ ճյուղերին, - հոխորտաց բարդին:
Փոքրիկ եղևնին ձայնը կտրեց: Ամառն էլ անցավ ու եկավ ոսկեհեր աշունը: Բարդին աշնանային զգեստ հագավ: Նրա կանաչ-դեղին տերևները անհոգ խաղում էին իրար հետ: Բայց ահա խոր աշնան անսիրտ քամին պոկոտեց բարդու տերևներն ու ցաքուցրիվ շպրտեց դեսուդեն: Բարդին լրիվ մերկացավ ու սկսեց դողալ: Ալեհեր ձմեռն իր ցուրտ շնչով սառեցրեց ողջ բնությունը: Բարդին սարսռաց ցրտից ու նրա բնին արցունքի սառած բյուրեղներ երևացին: Բարդին նայեց փոքրիկ եղևնուն, որ դեռ կանաչ էր ու չէր մրսում:
- Խնդրում եմ, գրկի՛ր իմ բունը, թե չէ ես կմեռնեմ ցրտից, - հուսահատ աղերսեց բարդին:
- Երբ ես լալիս էի, դու ինձ չէիր օգնում: Երբ ես խնդրում էի, դու չէիր լսում իմ ձայնը: Բայց ես կօգնեմ քեզ: Չէ՞ որ մենք բոլորս մեր մայր բնության զավակներն ենք, - ասաց եղեվնին:
Փոքրիկ եղևնու բարի սիրտը լցվեց խղճահարությամբ և նա իր մատղաշ, կանաչ ճյուղերով 

Комментариев нет:

Отправить комментарий