воскресенье, 13 декабря 2015 г.

Եղիշե Չարենց «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին»

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:

Комментариев нет:

Отправить комментарий