воскресенье, 13 декабря 2015 г.

Եղիշե Չարենց «Գիտե՞ք, որ գարուն է արդեն, բոլորը թափվել են փողոց»

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց -
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց -
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Комментариев нет:

Отправить комментарий