воскресенье, 13 декабря 2015 г.

Կատվաձուկ


Մաշկը թեփուկազուրկ է կամ փշերով ծածկված։ Կմախքը կռճիկային է։ Մարմինը և գլուխը տափակացած են մեջքափորային ուղղությամբ, իսկ առանձին տեսակների մոտ միաձուլվել են կրծքային լողակների հետ և առաջացրել սկավառակ։ Խռիկային 5 զույգ ճեղքերը մարմնի փորային մասում են։ Հայտնի է 10 ընտանիք։ Մեծ մասն ապրում է արևադարձային և մերձարևադարձային ծովափնյա շերտերում, որոշ տեսակներ՝ բարեխառն և սառը ծովերում։ Կան նաև քաղցրահամ ջրերում ապրողներ։ Կենդանածին է կամ ձվակենդանածին, միայն սովորական կատվաձուկը ձվածին է։ Մեծ մասը սնվում է հատակային կենդանիներով, որոշները՝ փափկամորթներով։ Շատ տեսակների միսը օգտագործվում է որպես սնունդ։ Լյարդից տեխնիկական յուղ են ստանում։ Կատվաձկները պատկանում են շնաձկնանմանների կարգի ձկների ենթակարգին։ Ապրում են ծովի հատակին։ Նրանց մարմինն ու գլուխը մեջքափորային ուղղությամբ տափակացած են, որոշ տեսակներինը միաձուլվել են կրծքային լողակների հետ և առաջացրել սկավառակ։ Մաշկը թեփուկազուրկ է կամ փշածածկ։ Կատվաձկները դանդաղ են լողում՝ ժամանակ առ ժամանակ թափահարելով մարմնի և գլխի կողքերին գտնվող մեծ լողակները։ Նրանց պոչը երկար է ու բարակ, իսկ աչքերը տեղադրված են գլխի գագաթին։ Փշապոչ կատվաձկների պոչի վրա կան թունավոր փշեր, որոնք թշնամիներից պաշտպանվելու միջոց են։ Էլեկտրական կատվաձկները կարող են արտադրել էլեկտրական լիցքեր, որոնց օգնությամբ նրանք խլացնում են իրենց զոհին։

Комментариев нет:

Отправить комментарий