воскресенье, 13 декабря 2015 г.

Ընկուզենին

Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառեր: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ: Որտեղից որտեղ համերաշխ այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ. - Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում, - դժգոհ փնփնթաց նա: - Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ: Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին: Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող դարձող սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից: Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:

Комментариев нет:

Отправить комментарий