четверг, 14 января 2016 г.

Երևան Մարզ

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն ենմարզերը և համայնքները։ Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։
Մարզերում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում՝ տեղական ինքնակառավարում՝ Հայաստանի սահմանադրությամբ սահմանված կարգով։

Երևան[խմբագրել]

Երևան քաղաքը Հայաստանի վարչատարածքային բաժանման բնակչությամբ ամենամեծ միավորն է։ Քաղաքում իրականացվում է տեղական ինքնակառավարում, որի մարմիններն են Երևանի ավագանին և քաղաքապետը։ Ըստ 1995 թվականիՀայաստանի սահմանադրության, Երևանի քաղաքապետը նշանակվում էր վարչապետիներկայացմամբ նախագահի հրամանագրով, սակայն ըստ 2005թ փոփոխությունների, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։Երևան քաղաքի ավագանին բաղկացած է 65 անդամից և ընտրվում է Երևան քաղաքի բնակիչների կողմից՝ համամասնական ընտրակարգով։ Երևանի քաղաքապետ է ընտրված համարվում այն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, որը ստացել է ավագանու տեղերի 40 տոկոս և ավելին։ Եթե այդպիսի կուսակցություն չկա, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից։ Երևանը իր հերթին բաժանված է 12 վարչական շրջանների[1]։ Դրանք են.
  1. Աջափնյակ
  2. Ավան
  3. Արաբկիր
  4. Դավիթաշեն
  5. Էրեբունի
  6. Կենտրոն
  7. Մալաթիա-Սեբաստիա
  8. Նոր Նորք
  9. Նորք-Մարաշ
  10. Նուբարաշեն
  11. Շենգավիթ
  12. Քանաքեռ-Զեյթուն

Մարզեր[խմբագրել]

Մարզը Հայաստանի վարչատարածքային բաժանման հիմնական միավորն է‌[փա՞ստ]։ Մարզերում իրականցվում է պետական կառավարում մարզպետի կողմից։ Ըստ Սահմանադրության, մարզպետները նշանակվում և ազատվում են ՀՀ կառավարության որոշմամբ։ Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից։ Մարզպետները իրականացնում են Հայաստանի Կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և հաշվետու են կառավարությանը[2]։
  1. Արագածոտն - մարզպետ՝ Սարգիս Սահակյան
  2. Արարատ - մարզպետ՝ Ռուբիկ Աբրահամյան
  3. Արմավիր- մարզպետ՝ Աշոտ Ղահրամանյան
  4. Գեղարքունիք- մարզպետ՝ Ռաֆիկ Գրիգորյան
  5. Լոռի - մարզպետ՝ Արթուր Նալբանդյան
  6. Կոտայք- մարզպետ՝ Կարապետ Գուլոյան
  7. Շիրակ - մարզպետ՝ Ֆելիքս Ցոլակյան
  8. Սյունիք - մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյան
  9. Վայոց Ձոր- մարզպետ՝ Հարություն Սարգսյան
  10. Տավուշ- մարզպետ՝ Հովիկ Աբովյան

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Комментариев нет:

Отправить комментарий