суббота, 16 января 2016 г.

Դելֆիններ

Դելֆիններ (լատ.՝ Delphinidae), պատկանում են կաթնասունների դասի,կետանմանների կարգի, ատամնավոր կետերի ենթակարգին (Odontoceti)[1]։ Հայտնի է դելֆինների շուրջ 40 տեսակ։ Դելֆինների մարմնի երկարությունը 1–3 (երբեմն՝ մինչև 10) մետր է։ Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ։ Դելֆինների գունավորումը տարբեր է։ Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15–40 կենդանի։ Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ։ Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում։ Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիներով, երբեմն՝խեցգետնակերպներով։ Ունենում են 1 ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով։ Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի։ Կան նստակյաց և գաղթող տեսակներ։

Комментариев нет:

Отправить комментарий