четверг, 14 января 2016 г.

Ագռավներ

Ագռավներ (լատ.՝ Corvidae), թռչունների դասի ճնճղուկանմանների կարգիթռչունների ընտանիք։

Բնակավայրերը[խմբագրել]

Ագռավների տեսակներից հայտնի է 100 տեսակ, որոնք տարածված ենԵվրոպայումԿենտրոնական և Հարավարևելյան ԱսիայումԱֆրիկայում,Հյուսիսային Ամերիկայում։ Հյուսիսում ապրողները չվող են, հարավում ապրողները՝ նստակյաց։ ՀՀ-ում տարածված է 8 տեսակ՝ սև և մոխրագույն ագռավներ,կաչաղակ, կարմրակտուց, ալպիական, սովորական ճայեր, սերմնաքաղ։

Սև ագռավներ[խմբագրել]

Բնորոշվում են ամրակազմ մարմնով (երկարությունը՝ 45-65 սմ, կենդանի զանգվածը՝ 400-600 գ)։ Կտուցը և ոտքերն ամուր են, թևերը՝ լայն ու կարճ, պոչը՝ ուղիղ, կլորավուն։ Փետրավորումը մոխրագույն է կամ սև, հաճախ՝ մետաղական փայլով։
Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 2-8 խայտաբղետ ձու։ Ամենակեր են, երբեմն՝ վնասատու։ Սնվում են պտուղներով և այլ թռչունների ձվերով ու ձագերով։
Սև ագռավը լայնորեն տարածված է լեռներում։ Օգտակար է՝ որպես բնական սանիտար։ Սակայն վերջին տասնամյակում, տարածքների սեփականաշնորհումից հետո, դաշտերում լեշերի գոյությունը խիստ նվազել է, որը կարող է դառնալ սև ագռավի թվաքանակի կրճատման պատճառ։
Ընդունակ է որոշ տրամաբանական գործողություններ կատարելու (օրինակ՝ ընկույզը կոտրելու համար այն բարձրությունից նետում է քարերին) և վերարտադրելու մարդու որոշ բառեր։
Հետաքրքիր են թռիչքային խաղերը հողմավար բազեի և սպիտակագլուխ անգղի հետ։
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Մոխրագույն ագռավներ[խմբագրել]

Մոխրագույն ագռավները հսկայական երամներով գիշերում են ծառաշատ զբոսայգիներում, շենքերի տանիքներում։ Աղմկարար վարքով (հատկապես՝ ձագերը բնից դուրս գալու օրերին), տհաճ կռռոցներով անհանգիստ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում։ Որպես ամենակեր (հատկապես մեծ քաղաքներում ու քաղաքամերձ աղբանոցներում կենցաղային թափոններով սնվողներ)՝ շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչ են։ Մեծ վնաս կարող են պատճառել մանր (հատկապես՝ ջրլող) թռչունների ձագերին ու ձվերին։
Անտառային կաչաղակը բնակվում է սաղարթավոր անտառներում, ծառածածկ գետահովիտներում։ Թևին կա կարմիր բիծ, գլխին՝ թույլ զարգացած փուփուլ։ Վնասակար է, ոչնչացնում է այլ թռչունների (օրինակ՝ «Խոսրովի անտառ» արգելոցում՝ սև ցինի, փոքր շահնարծվի և ճուռակի) ձագերն ու ձվերը։ Կոպիտ ագռավային ձայնի շնորհիվ լավ ճանաչելի է դաշտային պայմաններում։

Սովորական կաչաղակ[խմբագրել]

Սովորական կաչաղակի պոչը երկար է, փետրավորումը՝ սևի ու սպիտակի համադրությամբ։ Երևան է թափանցել 1970-ական թվականներին։ Վնասակար է. ոչնչացնում է որսորդական և այլ մանր թռչուններ (կաքավլորարտույտ) ու մեծ քանակությամբ ձվեր։ Սևանա լճի ափամերձ տնկարկների խիտ սավանում բազմանում է անկորուստ, ուստի անհրաժեշտ է կիրառել թվաքանակի նվազեցման արհեստական միջոցներ։ Խոշոր քաղաքներում սանիտարական վիճակի ցուցիչ է. տարածված է փողոցներում և քաղաքամերձ աղբանոցներում։

Ալպիական ճայ[խմբագրել]

Ալպիական ճայի ՀՀ-ում տարածմանը վերաբերող տվյալներ հավաքագրվել են 1955 թ-ին։ Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում՝ ժայռագագաթների շուրջը։ Բարձրադիր լեռնային գոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն։

Կարմրակտուց ճայ[խմբագրել]

Կարմրակտուց ճայն աղմկարար է, կերակրվում է երամներով, ժայռերի ծերպերին, մարգագետիններում, նոսրանտառներում։ Սավառնում է մեծ բարձրություններում, ձմռանն իջնում է ցածրադիր վայրեր։

Մեծ անտառային կաչաղակ[խմբագրել]

Հետաքրքրություն են ներկայացնում հարևանությամբ բնադրող թռչունների (օրինակ՝ հողմավար բազեի) հետ թռիչքային խաղերը, որոնք ժամանցի տպավորություն են թողնում։

Սովորական ճայ[խմբագրել]

Սովորական ճայը լայնորեն տարածված է տափաստաններում և հովիտներում։ Արարատյան դաշտում բնադրման փաստը հաստատվել է վերջին 5 տարիներին՝ գաղութների կայուն գոյությամբ։
Օգտակար է, որոշակի դեր ունի բնահողում զարգացող վնասատու միջատների ոչնչացման գործում։

Արջնագռավ[խմբագրել]

Ագռավն ու արջնագռավը չպետք է իրար հետ շփոթել։ Չնայած նրանք ցեղակիցներն են, բայց հեշտությամբ զանազանվում են նյունիսկ արտաքինով։ Արջնագռավը խոշոր թռչուն է։ Նրա մարմնի երկարությունը մինչև 66 սմ է։ Փետուրները խիտ են, փայլուն ու սև։ Արջագռավն ամենակեր է, ուտում է մրգեր, հացահատիկ, ամեն տեսակ կանաչեղեն, ավերում նաև բներ` գողանալով, նույնիսկ, խոշոր որորների ձվերն ու ձագերին։

Комментариев нет:

Отправить комментарий