Մեսրոպ Մաշտոց, (Մաշտոց, Մաշթոց) (361 կամ 362 թ., գյուղ Հացեկաց(Տարոնի գավառում ) - 440 թ. փետրվարի 17, Վաղարշապատ (այժմԷջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։[3][4]Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևորագույն դեր ունեցավ հայ ազգի ազգային ինքնության հետագա պահպանման համար[3][5]։ Համաձայն գերակշռող գիտական տեսակետների վրացերեն[6][7][8][9] և աղվաներեն [7][9][10] այբուբենների ստեղծողն է։
Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատեսԿորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու,Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։
Комментариев нет:
Отправить комментарий