Գերմանական երեք երգեր (KV 596-KV 598)
Սրանք՝ որպես մանկական երգեր, գրված են կուպլետային ձևով և ընդհանրապես աչքի չեն ընկնում թովչանքով։ Դրանցից առաջինը՝ «Արի', միլիյ մայիս», համեմտաբար ավելի հաջող է և մինչև հիմա երգվում է երեխաների կողմից։ Թվում է, թե ստեղծագործելու ժամանակ Մոցարտի մեջ արթնացել են մանկական հիշողությունները. առաջին փուլում ճշգրիտ կերպով լսվում է ժողովրդական կրկներգը, որը Մոցարտը մի փոքր ոճավորում է՝ հասնելով հիանալի էֆեկտի։ Երկրորդ մասն ամբողջությամբ Մոցարտի հորինվածքն է։ Իսկ Շտուրմի բառերով գրված «Գարնան սկիզբը» երգը Մոցարտի անհաջողությունն է, քանի որ նա կրոնական բանաստեղծության համար գրել է մանկական բնույթ ունեցող երաժշտություն։ Բասի համար արիա պարտադիր կոնտրաբասով (KV 612)։
Комментариев нет:
Отправить комментарий