Առակներ
Մի օր թիթեռն ասաց` թրթուր,
Նայում եմ քեզ, ես` ուր, դու` ուր:
Քեզ սազում է խոնավ հողը,
Ինձ` երկինքը ու վառ շողը:
Պատասխանեց թրթուրն այսպես.
-Այ ցեղակից, հերիք փքվես,
Թրթուր էիր դու էլ ինձ պես:
Խստիվ հսկվող տերունական հավանոցում
Մի շեկ աղվես իրեն շուն էր ձևացնում,-
-Իջի'ր թառից, Աքլոր ախպեր,
Ես ձեր բակի շունն եմ ջահել:
-Ասենք շան են աչքերդ կեղծ,
Բայց ինչու՞ ես հաչելուց զերծ:
Ու՞մ է, արդյոք, փաստն այս այդքան
Ասե'ք, հավքեր, գոհացնում.
Շան պաշտոնում աղվեսներ կան
Տերունական հավանոցում:
Մատնության ճանկերում անողոք,
Քարավանն անսփոփ ու անբողոք,
Քայլում է՝ հուշերով անցյալի,
Գալիքի լույսով է նա ողոք:
Առաջնորդ է. ուղեղով իր հետին,
Պաշտոնում քարավանապետի:
Չափչփած անապատն անծիր
Ծեր ուղտը ավելին գիտի:
Երբ կյանքը դառնում է խնդիր,
Գալիքդ դու ինքդ ընտրիր:
Խոսքերն այս քարոզ չեն մատնիչ՝
Առակ են, պատգամ են ընտիր:
Комментариев нет:
Отправить комментарий