Փարավոնները երբեք ցույց չէին տալիս իրենց մազերը: Նրանք պետք է կրեին հատուկ գլխարկներ, որոնք կոչվում են նեմես: Թե ինչպիսի տեսք ունեին այդ նեմեսները, մենք գիտենք շնորհիվ Թութանհամոնի ոսկե դիմակի: Որպեսզի ճանճերը չանհանգստացնեին Պեպի II փարավոնին, նրա կողքին միշտ մեղրով ծածկված ստրուկներ էին կանգնում, որպեսզի «շեղեն» ճանճերին: Այս նույն փարավոնը ռեկորդսմեն է բոլոր փարավոնների շարքում. նա վեց անգամ փարավոն է եղել և վերջացրել է իր ղեկավարությունը 94 տարեկանում: Եգիպտացի կանայք և տղամարդիկ կանաչ և սև գույների դիմահարդարում էին անում: Համարվում էր, որ նման դիմահարդարումը բուժիչ հատկություններ ունի: Ի սկզբանե դիմահարդարումն օգտագործվում էր ոչ թե գեղեցկության, այլև արևի այրող ճառագայթներից պաշտպանվելու համար: Եվս մեկ հետաքրքիր փաստ է այն, որ հին Եգիպտոսում կային մարդիկ, ովքեր քնում էին քարերով լցված բարձերի վրա: Հակաբիոտիկները հայտնաբերվել են 20-րդ դարում, սակայն հին Եգիպտոսում ինֆեկցիոն հիվանդությունները բուժվում էին նեխած հացով: Իսկ դա հենց հիմք է հանդիսացել պենիցիլինի ստեղծման համար: Ուստի հետ եգիպտացիներին կարող ենք համարել առաջին հակաբիոտիկների ստեղծողներ: Հին Եգիպտոսում կապի ժամանակակից միջոցներ չկային, սակայն մարդիկ չէին հուսահատվում: Նրանք սովորել էին հաղորդագրություններ ուղարկել աղավնիների միջոցով: Մենք բոլորս գիտենք, որ գինու արվեստի նախնիները ֆրանսիացիներն են: Սակայն քչերը գիտեն, որ գինու առաջին մառանը հայտնաբերվել է հենց Եգիպտոսում: Բացի այդ` հին եգիպտացիներն առաջիններն էին, որ գինի են պատրաստել: Աշխարհում առաջին կտակ նույնպես գրվել է Եգիպտոսում: Եգիպտոսում երեխանը մինչև 10 տարեկան հագուստ չէին կրում: Տղամարդկանց հիմնական հագուստը կիսաշրջազգեստն էր, կանանցը` զգեստը: Հարուստ եգիպտացիները կեղծամներ էին կրում, իսկ աղքատները մազերը պարզապես կապում էին: Մինչև 12 տարեկան տղաները ճաղատանում էին, որպեսզի ոջիլներ ձեռք չբերեն: Հայտնի չէ, թե ով է աղավաղել հայտնի Սֆինքսի արձանը: Գլխավոր մեղավոր է համարվում Սաիմ-ալ-Դախրը, ով իսլամի քարոզիչ էր և 1378-ին գլխատվել էր: Եգիպտացիները հավատում էին, որ Երկիրը կլոր է և տափակ, իսկ Նեղոսը հոսում է դրա մեջտեղով: Տարօրինակ է, սակայն եգիպտացիները երբեք չէին տոնում իրենց ծննդյան օրերը: Թե ինչու` ոչ մի հստակ պատասխան չկա: Եգիպտացի զինվորները ծառայում էին նաև որպես ոստիկաններ և հարկահավաքներ: Ռամզես փարավոնն ուներ 8 պաշտոնական կին և հարյուրավոր սիրուհիներ: Նա մահացել է մ.թ.ա. 1212 թվականին 90 տարեկան հասակում: Մարդուն մումիֆիկացնելիս հանում էին բոլոր օրգանները, բացի սրտից, որտեղ, ըստ ավանդության, գտնվում էր նրա հոգին: Հին Եգիպտոսում վիրաբույժները կատարում էին գլխի փոխպատվաստում: Դա այն է, ինչ ժամանակակից բժիշկները ոչ մի կերպ չեն կարողանում: 4000 տարի առաջ հին եգիպտացիները մարդու օրգանիզմի մասին շատ ավելին գիտեին, քան ժամանակակից բժիշկները: Եթե խորանանք մարդկության պատմության մեջ, ապա կտեսնենք, որ մարդը սերում է հենց Աֆրիկայից: Հենց այդտեղ են գիտնականները գտել ամենահին մարդու մասունքները:
Комментариев нет:
Отправить комментарий