Առավոտյան մայրիկս ինձ արթնացնում է 7:20,ես դժվարությամբ
արթնանում եմ հագնվում եմ, լավացվում եմ, ատամներս եմ լվանու, հետո հարդարում եմ մազերս,
դասավորում եմ պայուսակս, թեթև նախաճաշում եմ, հագնում եմ կոշիկներս, բաճկոնս և վերջապես
տանից դուրս եմ գալի, որպեսզի նստեմ երթուղային և գամ դպրոց, երթուղայինի մեջ մենք
ծիծաղում ենք և կատակներ ենք անում մինչև, որ հասնենք դպրոց: Հետո, երբ ես հասնում
եմ դպրոց ես նստում եմ նստարանին և սպասում իմ ընկերուհուն և հետո սկսվում է ընդհանուր
պարապունքը և մենք կանգնում ենք մեր տեղերում որպեսզի ժպիտով սկսենք ընդհանուր պարապունքը:Առավոտյան
Ընդհանուր պարապունքից հետո սկսվում են դասերը, նաև մասնակցում եմ ֆիզկուլտուրային,
իսկ երբ, որ իմ դպրոցական օրը ավարտվում է ես ցերեկային տրանսպորտով գնում եմ տուն,
նախաճաշում եմ փոխում եմ հագուստս ժամը 6:30 գնում եմ պարի, պարը տեհվում է ժամ ու
կես: Երբ պարը ավարտվում է ես գնում եմ տուն ճաշում եմ փոխվում եմ և վերջապես նստում
եմ դասերիս: Հետո տուն է գալիս հայրիկս և, որպեսզի ես նրան չնեղացնեմ ես կրկին ճաշում եմ, իսկ հետո ես գնում
եմ իմ սենյակ և իմ բլոգում շատ-շատ նյութեր տեղադրում, այնուհետև ես մուտք եմ գործում,
youtube, google+, gmail, hotmail: Հետո, երբ գալիս է ժամը 10:30 ես պարկում եմ քնելու:
Դե ինչ հույսով եմ ձեզ դուր եկավ իմ օրը:
Комментариев нет:
Отправить комментарий