воскресенье, 29 ноября 2015 г.

Math Club time

  1. Կհասցնի՞ բանվորը 8 ժամում 20 մանրակ մշակել, եթե յուրաքանչյուր մանրակը նա մշակում է 25 րոպեում:
չի հասցնի
Առաջին հացթուխը, 4 ժամ աշխատաելով, երկրորդից 20 հացով ավելի թխեց: 1 ժամում քանի՞ հաց է թխում առաջին հացթուխը, եթե երկրորդը 1 ժամում թխում է 10 հաց:
30
  1. Երկու գրադարակներում կա 74 գիրք: Եթե նրանցից մեկից մյուսի մեջ տեղափոխենք 13 գիրք, ապա գրադարակներում դրված գրքերի քանակները կհավասարվեն: Քանի՞ գիրք կար գրադարակներից յուրաքանչյուրում:

  1. Հացի գործարան պետք է տանել ալյուրի 690 պարկ՝ յուրաքանչյուրում 50 կգ ալյուր: Մեկ բեռնատար մեքենան կարող է տեղափոխել 4000 կգ ալյուր: Քանի՞ այդպիսի մեքենա է անհրաժեշտ ամբողջ ալյուրը մեկ ուղերթով տեղափոխելու համար:
  2. Հանդիսասրահում կա 35 կարգ՝ յուրաքանչյուրում 12 աթոռ: Քանի՞ կարգ կլինի սրահում, եթե աթոռների քանակը մնա նույնը, իսկ յուրաքանչյուր կարգում եղած աթոռների քանակը դարձվի 15:
  3. Հրուշակագործը 5 օրում պիտի թխեր 320 գաթա: Առաջին 2 օրը նա թխում էր օրական 70 գաթա, մնացած օրերին՝ 65-ական: Հասցրե՞ց արդյոք հրուշակագործը թխել գաթաներն այդ ժամանակահատվածում:
  4. Լճափ էր եկել 317 մարդ: Նրանցից 222-ը մտան ջուրը: Որոշ ժամանակ անց ջրից ափ դուրս եկավ 146 մարդ: Քանի՞ մարդ եղավ ափին,  և քանի՞սը ջրում:
  5. Երկու տուփերում ընդամենը կար 150 կոճակ: Երբ մի տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, իսկ մյուսի մեջ՝ ևս 20 կոճակ, տուփերում կոճակների քանակները հավասարվեցին: Քանի՞ կոճակ կար տուփերից յուրաքանչյուրում:
  6. Ջահի լամպերից 100-ը մեծ ե, սիկ մյուսները՝ փոքր: Երբ մեծ լամպերից 9-ը և փոքրերից 27-ն այրվեցին, դահիլճը լուսավորվում էր 323 լամպով: Քանի՞ փոքր լամպ կար ջահի վրա:
  7. Գնացքում, որը կազմված է 15 վագոնից, տեղավորվում է բեռներով լի 4500 արկղ: Քանի՞ այդպիսի արկղ կտեղավորվի 9 վագոնում:
  8. Երկու այգեպան, միասին աշխատելով, տնկել են 1200 վարդակակաչ: 1 օրում նրանցից մեկը տնկել է 25 վարդակակաչ, իսկ մյուսը՝ 35: Ընդամենը քանի՞ վարդակակաչ է տնկել ամեն այգեպանը:
  9. Տղան 4 տարեկան :Մայրը նրանից մեծ է 28 տարով: Քանի՞ անգամ է մայրը տղայից մեծ: Մայրը տղայից քանի՞ անգամ մեծ կլինի 10 տարուց:
  10. Պահեստ բերեցին 370 տուփ, որոնցից յուրաքանչյուրում կար շոկոլադի 25 սալիկ: Որքա՞ն է պահեստ բերված սալիկների զանգվածը, եթե մեկ սալիկի զանգվածը 170 գ է:
  11. Լարի առաջին կտորը երկրորդից երկար է 6 անգամ, իսկ երկրորդ կտորը երրորդից կարճ է 4 անգամ: Որքա՞ն է այդ լարերի երկարությունների գումարը, եթե երրորդ լարի երկարությունը  96 մ է:
  12. Առաջին տոփում կար 103 կոճակ, երկրորդում՝  97, երրորդում՝  89: Առաջին տուփից երկրորդի մեջ դրեցին 36 կոճակ, երկրորդից երրորդի մեջ՝ 22, երրորդից առաջինի մեջ՝ 21: Դրանից հետո ամենաշատ կոճակներ պարունակող տուփում քանի՞ կոճակով ավելի եղվ, քան ամենաքիչ կոճակներ պարունակողում:
  13. Ավազանը, որի տարողությունը 1000 լ է, սկսեցին ջուր լցնել: Սկզբում 1 ժամում լցվում էր 110 լ:  5 ժամ հետո ջրի հոսքը թուլացավ, և ավազանի մեջ 1  ժամում սկսեց լցվել 90 լ ջուր: Քանի՞ ժամում լցվեվ ավազանը:
  14. Խանութ են բերել 1200 կգ ձավար: 1000 կգ ձավարը պարկերում է, իսկ մնացածը՝ արկղերի մեջ՝ յուրաքանչյուրում 10 կգ: Ձավարով լի քանի՞ արկղ են բերել խանութ:
  15. Սկահակում կար 8 տանձ և 11 խնձոր: Այնտեղից վերցրին 10 պտուղ: Սկահակում մնա՞ց գոնե 1 խնձոր:

Комментариев нет:

Отправить комментарий