ԼԻԿՈՒՐԳՈՍԻ ԳԱՎԱԹԸ – ԱՆՏԻԿ ԱՇԽԱՐՀԻ ՆԱՆՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Բրիտանական թանգարանում պահվում է անտիկ ժամանակներից մեզ հասած միակ ապակե անոթը, որը հայտնի է որպես Լիկուրգոսի գավաթ: Նա այդպես է կոչվում, որովհետև նրա վրա պատկերված է թրակիացի արքա Լիկուրգոսի մահը, ում փաթաթել ու խեղդամահ էին արել խաղողի որթերը` գինու աստված Դիոնիսոսին վիրավորելու համար: Գավաթի առանձնահատկությունն այն է, որ կարող է փոխել իր գույնը` կախված լուսավորությունից և իր մեջ լցված խմիչքից: Գիտնականները երկար ժամանակ փորձում էին գտնել գավաթի գաղտնիքը և պարզեցին, որ ապակին տառացիորեն «ներծծված» է արծաթի և ոսկու մասնիկներով, որոնց տրամագիծը կազմում է…. 50 նանոմետր: Այն մասին, թե ինչպես է հաջողվել անտիկ ժամանակներում նանոտեխնոլոգիաներ կիրառել, գաղափար չունեն ո´չ պատմաբանները, ո´չ էլ ֆիզիկոսները:
Комментариев нет:
Отправить комментарий