понедельник, 23 ноября 2015 г.

Եթե գանձերը թաղում են, ապա դրանց տերերի վիճակը վատ է


1917 թվականի ամռանը գնդապետ Իսկատուրովի կազակական ջոկատը փորձեց յուրայինների կողմն անցնել Արևմտյան Հայաստանից, բայց այդպես էլ չկարողացավ դուրս գալ լեռնային որոգայթից: Ջոկատի մոտ գտնվող անգին բեռը թաղվեց Ալա-Դաղ լեռնաշղթայի լանջին և նրա հետագա ճակատագիրը անհայտ է մնում:
Այդ իրադարձությունները տեղի են ունեցել այն խառնակ ամիսներին, երբ Առաջին համաշխարհային պատերազմից Ռուսաստանը փաստացիորեն արդեն դուրս էր եկել, բայց Քաղաքացիական պատերազմը դեռ նոր էր բռնկվում: Գործողությունների վայր դարձան Վանա լճից և նույնանուն քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած տարածքները, որոնք անտիկ ժամանակներում մտնում էին հզոր Հայկական թագավորության կազմի մեջ, իսկ հետագայում բաժին հասան Օսմանյան կայսրությանը:
Առաջին համաշխարհայինի կովկասյան հանգույցը
1915 թվականի գարնանը թուրքական կառավարությունը կազմակերպեց հայերի ցեղասպանությունը, որոնց տեղի և անտեղի մեղադրում էին ռուսամետ հակումների մեջ: Տղամարդկանց, կանանց և երեխաներին ոչ միայն մորթում էին, այլև` խաչում, խեղդում, կենդանի թաղում հողի մեջ, լավագույն դեպքում` հետիոտն «տեղահանում» Միջագետք, այնպես որ գրեթե բոլորը ճանապարհին մահանում էին: Բայց Վան քաղաքում հայերը կարողացան պաշտպանություն կազմակերպել և դիմանալ գրեթե մեկ ամիս (մինչև 1915 թ.-ի մայիսի 16-ը), երբ նրանց օգնության հասան գեներալներ Նիկոլաևի և Նազարբեկովի ջոկատները: Թուրքերի գերակշիռ ուժերի ճնշման տակ քաղաքն ամեն դեպքում հարկ եղավ թողնել, բայց արդեն 1915-1916 թվականների ձմռանը Արևմտյան Հայաստանի մեծ մասը` ներառյալ Վանը, նորից զբաղեցվեց ռուսների կողմից: Փրկված հայերը վերադարձան իրենց հարազատ օջախները և ստեղծեցին տեղական ինքնավարություն: Այդ տարածքում ռազմական գործողությունները հանգում էին տեղական ընդհարումների, որոնք չէին դադարում անգամ այն ժամանակ, երբ ուրիշ ճակատներում ռուսական զորքերն արդեն կռվելու ոչ մի ցանկություն չէին ցուցաբերում:
Սողոմոն արքայի գավաթը
Գնդապետ Իկատուրովին կորստյան մատնած հանգամանքները պատված են անհայտության շղարշով: Հայտնի է միայն, որ նրա ջոկատը, դեպի թշնամու թիկունք մարտարշավ կատարելով, կարողացել է հետ վերցնել եկեղեցական գանձերից, որոնք թուրքերի կողմից գրավվել էին հայկական վանքերի թալանի ժամանակ: Խոսքը 70 կգ ոսկյա իրերի, 2 կգ պլատինի, ինչպես նաև մեծ կաշվե քսակի մեջ դարսված ադամանդների, սուտակների, շափյուղաների և զմրուխտների մասին էր: Այդ գանձերի  մոտ թեթև հավելակշիռ էին թվում կանխիկ 50 հազար ֆունտ ստեռլինգը և 2 միլիոն թուրքական լիրան: Իսկ գլխավոր գանձը մի հազվագյուտ իր էր, որն, ըստ ավանդության, պատկանում էր հենց Սողոմոն արքային. ոսկյա ութանկյուն սկահակ` 8 հատ 80 կարատանոց ադամանդներով` արտաքին նիստերի վրա և 7 հատ 80 կարատանոց զմրուխտներով` ներքին նիստերի վրա (մեկ զմրուխտ պակասում էր): Ընդհանուր արժեքը հասնում էր 80 միլիոն ոսկյա ռուբլու, որը համարժեք էր վեց նորագույն զրահավորված ռազմանավերի արժեքին:
Բայց ռուսական գանձարանն այդ գանձերով չհարստացավ: Պարսկական սահմանի մոտ կազակները թշնամու կողմից դարանակալվեցին և զոհվեցին մարտի ժամանակ` հասցնելով, սակայն, թաղել երկու թաղիքե պարկերի մեջ փաթեթավորված գանձը:
Եվ այստեղ առաջանում է գաղտնիքը բացահայտելուն միտված հարցերից առաջինը` արդյո՞ք բոլոր կազակներն էին մահացել: Սրանից բխում է հաջորդ հարցը` ո՞վ է ընտրել գանձը թաքցնելու վայրը, ինքը Իկատուրո՞վը, թե նրա տեղակալ փոխգնդապետ Չերնյավսկին: Բանն այն է, որ եթե Իսկատուրովի մահվան փաստը ոչ ոք չէր վիճարկում, ապա Չերնյավսկու ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց: Ամեն դեպքում, Չերնյավսկու որդին իր ծնողի մահվան հանգամանքների մասին ոչինչ չի պատմել: Դրա փոխարեն 1930-ական թվականներին ապրելով Կաննի Զմրուխտյա ափին, երիտասարդը հանդիպել է Ֆրանսիացի գործարար մսյո Գաալոնին և նրան ներկայացրել այդ գանձերի գույքացուցակը` առաջարկելով արշավ կազմակերպել դրանց հետևից: Ավելի համոզիչ լինելու համար նա պատմում է ինչ-որ բրիտանացի գանձ որոնողների մասին, որոնք նույնպես փնտրում էին Իկատուրովի գանձը, բայց ձեռնունայն էին վերադարձել Թուրքիայից: Պետք է ենթադրել, որ բացի գույքացուցակից` Չերնյավսկի կրտսերը նաև ինչ-որ տեղեկություններ է ներկայացրել գանձերի գտնվելու վայրի մասին, որովհետև մսյո Գաալոնը արշավանքի համար առատ գումար էր ծախսել: Ճիշտ է, մինչև Թուրքիա ճանապարհորդները այդպես էլ չհասան. պայթեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և ճանապարհորդությունը շատ ռիսկային թվաց: Իսկ նրա ավարտից հետո և՛ Չերնյավսկի կրտսերի, և՛ մսյո Գաալոնի հետքերը կորան:
Ոսկին սպասում է հաջողակի՞
Հիմա քննադատաբար վերլուծենք այս պատմությունը: Նման գանձի կոմպլեկտավորման հնարավորությունը առանձնահատուկ կասկածներ չի հարուցում: Հայերի կոտորածները կատարվում էին «Ջիգիթների» կողմից, որոնք ոչ մի դեպքում չէին հրաժարվի իրենց զոհերի հարստությունների վրա ձեռք գցել: Հայկական վանքերը հայտնի էին ոչ միայն իրենց հնությամբ, այլև նյութական ապահովվածությամբ, ինչպես նաև տարբեր պատմական մասունքներով:
Բայց ինչպիսի՞ն է գանձի ճակատագիրը: Առաջարկենք մի քանի վարկած: Ամենից հեշտ էր գանձը գտնել իրադարձությունների հետքերով, երբ ականատեսներից մեկը դեռևս կարող էր ողջ մնալ: Մինչև թուրքերի վերջնականապես գալը (1918 թ.-ի ապրիլ) Վանի շրջակայքում գտնվում էր Արևմտյան Հայաստանի Ադմինիստրացիան, և անգամ թողնելով հարազատ օջախները` տեղի հեղինակավոր գործիչները կարող էին գտնված գանձերը ծախսել հայկական պետության ստեղծման վրա: 1918 թ.-ի մայիսին անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետությունը փաստացի ամբողջական մեկուսացման պայմաններում դիմացավ մինչև 1920 թ.-ի նոյեմբերը: Մինչդեռ երկիրը շրջապատված էր թշնամիներով, գործնականորեն չուներ արդյունաբերություն և կայուն եկամտի աղբյուրներ: Բայց ինչ-որ հրաշքով ֆինանսապես ծայրը ծայրին հասցնում էր:
Երկրորդ տարբերակը մատնանշում է ապստամբ Քրդստանի աշխատավորական կուսակցության վրա, որի հետևորդների թիվը ավելի քան բավարար է հենց նախկին Արևմտյան Հայաստանի տարածքներում: Այդ կուսակցությունը, որին շատերը համարում են ահաբեկչական, առաջացել և բարձրաձայնել է իր մասին 1980-ականների սկզբին, ինչը ենթադրում է շատ լուրջ ֆինանսական սնունցման մասին: Բայց ո´չ Սովետական Միությունը, ո´չ Միացյալ Նահանգները, ո´չ Սաուդյան Արաբիայի շեյխերը տարբեր պատճառներով հովանավորի դերին չեն համապատասխանում, թեև բոլոր այդ ուժերը տարբեր ժամանակներում քրդերին սիրաշահել էին և շարունակում են սիրաշահել: Ընդհանրապես ասած` լրիվ հավանական է, որ գնդապետ Իկատուրովի գանձը վաղուց գտնված է, և դրա հարստությունները արդեն վառելիք են դարձել պատմության խարույկում: Չնայած ավելի ցանկալի է հավատալ մեկ այլ վարկածի, ըստ որի` Կովկասի լեռներում փակված գանձերը մինչև հիմա սպասում են գանձ որոնողներին:

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱԳԻԾ. ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԻՑ

ԱՏԼԱՆՏԻԴԱ
Ատլանտիդայի հանելուկը նկարագրված է բազմաթիվ ստեղծագործություններում, ինչպես արկածային վեպերում, այնպես էլ լուրջ գիտական հետազոտություններում:
Առաջինը Ատլանտիդայի մասին գրել է մեծ հույն իմաստասեր Պլատոնը, որի երկերի վրա էլ հիմնվում են մերօրյա հետազոտողները և ջրի տակն անցած կղզին որոնողները:
Համարվում է, որ Ատլանտիդայի կենտրոնը կապված էր ծովի հետ չափազանց մեծ և խորը ջրանցքով` գրեթե 9 կմ երկարությամբ, 100մ լայնությամբ և 30մ խորությամբ:
ՍՏՈՈւՆՀԵՆՋ
Ստոունհենջի պատմությունը կազմում է ավելի քան չորս հազարամյակ, բայց մինչև անգամ XX դարի կեսերը հստակ հասկացողություն չկար այդ հսկայական մեգալիթյան հնության հուշարձանի վերաբերյալ: Այդ քարե մեգալիթյան կառույցը գտնվում է Լոնդոնից 130 կմ հարավ-արևմուտք: Միջին դարերում համարվում էր, որ Ստոունհենջը կառուցել է կելտական ցեղի` բրիտերի թագավորը,  ի հիշատակ սաքսերի դեմ տեղի ունեցած ճակատամարտի:
Կառուցման ժամանակն ընկած է մ.թ.ա. 1900-1600 թթ.-ների սահմաններում:
ՈւԽՏԻ  ՏԱՊԱՆԱԿԻ  ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Ուխտի Տապանակի ճակատագրի հարցը դարեր շարունակ անհանգստացնում է աստվածաբաններին, Աստվածաշունչը ուսումնասիրողներին և հնագետներին: Նրան նաև անվանում են Հայտնության, Վկայության տապանակ: Ըստ Աստվածաշնչի` տապանակ, որում պահպանվում էին Ուխտի տասը պատվիրանները` սուրբ գրերով քարե տախտակներ: Այդ Տապանակը մեծագույն սրբություն է նրանց համար, ովքեր հավատում են Աստվածաշնչին: Եթովպական եկեղեցու առաջնորդը հայտարարեց, որ Տապանակը գտնվում է իրենց մոտ, ինչը ամենայն հավանականությամբ չունի ոչ մի արժանահավատություն:
ՀԵՂՈՒՅՍ
1998 թվականին Մոսկվայից հարավ-արևմուտք ընկած 300 կմ2 տարածքում  կատարված պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերեցին քար, որի մեջ մտցված էր երկաթյա հեղյուս:
Բանը նրանում է, որ երկրաբանների գնահատականներով քարի տարիքը կազմում է 300-320 միլիոն տարի:
Հարկ է նշել, որ գտածոների հետազոտությունը կատարվում էին ոչ թե սիրահարների և էնտուզիաստների կողմից, այլ հայտնի գիտական հաստատությունների առաջատար մասնագետների, ինչպես նաև գիտության տարբեր բնագավառների անկախ միջազգային փորձագետների կողմից:
ԳՐԱԱԼԻ  ԳԱՎԱԹԸ
Եթե հավատանք աստվածաշնչյան ավանդույթին, ապա Գրաալը  այն գավաթն է, որն օգտագործել է Քրիստոսը Վերջին Ընթրիքին: Քրիստոսի մահվանից հետո Հովսեփ Արիամաթացին հանեց խաչից Քրիստոսի մարմինը և հավաքեց Փրկչի արյունը այդ գավաթի մեջ:
Շնորհիվ իր Ատվածային ծագման և նշանակության Սուրբ Գրաալը ունի մի շարք ամբողջովին ֆանտաստիկ հատկություններ:
Աշխարհի տարբեր ծայրերից որոնողները պարբերաբար իբր թե հայտնաբերել են գավաթը, բայց ստուգումների ժամանակ պարզվել է, որ նրանց գտածոները կեղծիքներ են:
ՀՍԿԱՆԵՐ
Հին գրքերից մեկում, որն ունի «Անտիկ շրջանի պատմություն» վերնագիրը և այժմ պահվում է Օքսֆորդի համալսարանի գրադարանում, կա հաշվետվություն` Միջին դարերում Քեմբրիջում հայտնաբերված մի հսկայական կմախքի մասին:
Սմիթսոնյան ինստիտուտը խոստովանել է, որ 1900-ականների սկզբին հազարավոր հսկայական մարդկային կմախքներ է ոչնչացրել:
Իսկ քառորդ դար առաջ Ռեկտոն գյուղի մերձակայքում (Արևմտյան Սուսեքս դքսություն, Մեծ Բրիտանիա) հայտնաբերվել է 182 սմ հասակով հնադարյան մարդու մի կմախք:
ՇՈՒՄԵՐՆԵՐ
«Շումեր» բառը թարգմանվում է որպես «Հրթիռների տիրակալների երկիր»:
Հին շումերների տեքստերում կա վկայություն այն մասին, որ շումերները շփում են ունեցել այլմոլորակայինների հետ, որոնք Երկիր են եկել մ. թ. ա. 4-րդ հազարայակի երկրորդ կեսին Նիբուրու մոլորակից:
Արեգակնային համակարգի իրենց պատկերման մեջ, որը գտնվում է Բեռլինի պետական թանգարանի մերձավորարևելյան բաժանմունքում, համակարգի կենտրոնում գտնվում է Արեգակը` շրջապատված այսօր հայտնի բոլոր մոլորակներով:
ՉԹՕ
Շատ հետազոտողներ, որոնք կոչվում են «ուֆոլոգներ»,  ունեն տեսություններ, որոնցով փորձում են բացատրել, թե ինչ են չհայտնաբերված թռչող օբյեկտները, բայց քանի որ ոչ ոք չի կարող ՉԹՕ-ն ուսումնասիրել գիտական լաբորատորիայում, այս բոլոր տեսություններն ավելին չեն, քան գիտական ենթադրությունները:
ՉԹՕ-ի ամենից տարածված բացատրությունը այլմոլորակայինների այցելությունն է Երկիր:
ՉԹՕ-ների ժամանակակից դարաշրջանը սկսվում է 1947 թ.-ի հունիսի 24-ից, երբ բիզնեսմեն և օդաչու Քեննեթ Առնոլդը երկնքում տեսավ ինը տարօրինակ օբյեկտներ:
ՊԱՏԿԵՐՆԵՐ ԱՆԱՊԱՏՈՒՄ
Նասկա անապատում արված պատկերները, ինչպես և ինկերի Մաչու-Պիկչու հայտնի կորսված քաղաքը, Պերուի ամենից խորհրդավոր տեսարժան վայրերից  են:
Տասնամյակներ շարունակ գիտնականները և դիլետանտները փորձում են բացատրել կիլոմետրերով ձգվող այդ երկրաչափական նախշերի գաղտնիքը, որոնք մոտ 500 քառակուսի կիլոմետր տարածք են զբաղեցնում:
Պատկերները նկատվել են 1939 թ.-ին, երբ հնագետ Փոլ Կոսոկը ինքնաթիռով թռչել է հարթավայրի վրայով:
Աղբյուրը` http://magistrium.net/zagadki-v-istorii-chelovechestva-mirov/

Комментариев нет:

Отправить комментарий