вторник, 24 ноября 2015 г.

Արտաշես և Սաթենիկ

Արտաշես և Սաթենիկ, հայկական ավանդազրույց։ Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»։ Ստեղծվել է մ.թ.ա. II-I դարերում։ Ալանները կողեպուտի նպատակով ներխուժել եին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսն դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն Ալանների որդուն բռնելով տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնթրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն , պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը.
Aquote1.pngՔե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց, Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը ՝ Տո՜ւր պատանուն, Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն Եվ հավերժ թշնամություն Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն
Aquote2.png

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.
Aquote1.pngՀեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը, Գցեց մեջքը ալանաց օրիորդի Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։
Aquote2.png

Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.
Aquote1.pngՈսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին։
Aquote2.png

Комментариев нет:

Отправить комментарий