Լարային կվարտետ (KV 589)ժ
Նոր ոճն ակնհայտ է դառնում ստեղծագործության առաջին իսկ հատվածից։ Հնարավոր է՝ Մոցարտը դրա հետ կապել է կողմնակի նպատակներ՝ բեռլինցիներին ցույց տալ իր ունակությունները առանձնահատուկ բարենպաստ լույսի ներքո։ Այս կվարտետում առավել էներգետիկ է վերջին հատվածը (B-dur, F-dur- KV 589, 590)։ Մենուետի տրիոն, որի տևողությունը գրեթե երկու անգամ գերազանցում է առաջին հատվածին, զարգանում է բարձրակարգ օրեգինալությամբ։ Այստեղ գործ ունենք պոլիֆոնիայի հետ։
F-dur կվարտետ
F-dur առաջին հատվածում թեմատիկ անալոգիա կա B-dur կվարտետտի առաջին հատվածի հետ։ Ոչ հիմնական թեման այստեղ նույնպես առաջանում է հիմնականից։ Առաջին երեք հատվածներից սա ամնեաինքնատիպն է և իր այդ բնույթը համառորեն շարունակում է մինչև վերջ։ Ոչ պակաս ամբողջական կառուցվածք ունի նաև Andante-ն, որտեղ առաջին մասի անհոգ տրամադրությունը վերածվում է երազկոտության, կամակորության։ Այստեղ մեծ դեր է խաղում իմիտացիան և ենթաձայնային տարաբնույթ, հրաշալի ֆոնը։ Ողջ ստեղծագործության էմոցիոնալ բովանդակությունը բացահայտվում, զարգանում և առավել ուժեղ է դառնում վերջին հատվածում (ֆինալային մաս)՝ գրված սոնատային ձևով։ Իր բարի, եռուն տրամադրությամբ թեման հիշեցնում է Հայդնին։
Կլարնետով կվինտետը՝ գրված Շտոդլերի համար (KV 581)
Բոլորվովին այլ բնույթ ունի կլարնետով կվինտետը՝ գրված Շտոդլերի համար (KV 581)։ Այն սխալ կերպով փորձել են համեմատել են լարային կվինտետների հետ, զուգահեռներ տանել։ Ինքը Մոցարտը հասկացել է, որ գործիքային այս կազմը պահանջում է ամբողջությամբ այլ ոճ, քանի որ այստեղ խոսքը լարային համասեռ գործիքների և հինգ իրավահավասար, խելացի կերպարների մասին չէ։ Ընդհակառակը՝ նման համադրության մեջ կլարնետը հրաշալի հյուր է, որը հիանալի կերպով խոսում է իր հեքիաթային աշխարհի, զգացմունքների մասին։ Նրա մուտքը երաժշտության մեջ առաջացնում է հնչելիության դժվարություն, խնդիր, ինչը լարային կվարտետի համար քիչ նշանակություն է ունենում, եթե վերջինս շատ է ոգեշնչված։ Այդ իսկ պատճառով կլարնետով կվինտետին բոլորովին նոր թեմա էր հարկավոր, հետևապես՝ թեմատիկ նոր աշխատանք։ Կլարնետը միշտ մնում է նվագախմբի, այսպես ասած, առաջատարը, որը մյուս գործիքներին իհարկե չի դատապարտում միայն նվագակցողի դերին, բայց և այնպես բոլորը գիտակցում են կլարնետի առաջնայնությունը։ Եվ քանի որ նա բոլորին տանում է զգայականության քաղցր մթնոլորտ, ամբողջ ստեղծագործությունը վերածում է գեղեցկությամբ փայլող, բավականությամբ լի հաղթանակի։ Մինչ կլարնետի հայտնվելը, առաջին մասի հիանալի թեմայում (A dur) մենք զգում ենք անամպ ու թարմ առավոտ։ Այս հագեցած երգեցողության մեջ լարայիններն ընդառաջ են գնում իրենց գործընկերոջ բնության առանձնահատկություններին, և նա կարծես դրանից երջանկացած՝ անիմաջպես սլանում կամ իջնում է երկակիորեն կրկնվող եռահնչյուն ֆիգուրացիայի հետևից։ Կողմնակի պարտյան, որը նվագվում է լարայինների կողմից, նորից հաշվարկված է կլարնետի համար և նա ինքն է դոմինանտային մինոր տոնայնության մեջ այս անգամ որսում հրաշալի թեման՝ ուժգնացնելով երաժշտության արտահայտչականությունը և տալով նրան կրքոտ սպասողականության բնույթ։ Երկրորդ հատվածում սկսվում է կլարնետի և առաջին ջութակի դուետը։ Մյուս կատարողները նվագակցում են ակորդային նուրբ ֆիգուրացիաներով։ Հիմնական հատվածում մենուետը միավորում է բոլոր հինգ մասնակիցներին։ Իսկ երկու տրիոներից առաջինում առաջին անգամ հայտնվեում է մռայլ տրամադրություն, որն առաջացնում են լարայինները։ Երկրորդ տրիոն առաջին հերթին գրված է կլարնետի համար, որը հանդես է գալիս որպես ժողովրդական գործիք։ Վերջում սկսվում են մանկական պարզ թեմայով վարիացնիաներ (որպիսիք սիրում էր նաև Հայդնը) և այստեղ կլարնետը մեկ անգամ ևս բացահայտում է իր հնչեղության ողջ շքեղությունը։ Բայց դրանով իսկ նա ակտիվացնում է առաջին ջութակին և նրա հետ մեկտեղ մինորային վարիացիայում բավական անհյուրընկալ հումորով հանդես է գալիս ալտը. անմասն չի մնում նաև Adajion-ն։ Alegro-ի փոթորկուն վերջնապարը ավարտում է այս մասը։ ( Գործիքային այլ ստեղծագործություններ՝ Լարային կվինտետ D-dur KV 593, Andante F-dur KV 616, f-moll KV 594, Adajio և Rondo գրված стеклянная гармоника –ի, ֆլեյտայի, гобой, ալտի և թավջութակի համար՝ KV 617, դաշնամուրային սոնետում (KV 576) )։
Комментариев нет:
Отправить комментарий