воскресенье, 29 ноября 2015 г.

Մթեմատիկական խնդիրներ 1


  1. Որքա՞ն ժամանակ է սովորողն անցկացնում դպրոցում այն օրը, երբ ունի 4 դաս՝ յուրաքանչյուրը 40 ր տևողությամբ, իսկ դասամիջոցներից երկուսը տևում են 15 ր, մեկը՝ 20 ր:


  1. Դարբինը 14 օրում պիտի պատրաստեր 280 պայտ՝ ամեն օր պատրաստելով հավասար քանակներով պայտեր: Սակայն նա օրական 8 պայտով  ավելի էր պատրաստում: Քանի՞ օրում դարբինը կատարեց պատվերը:
  1. Երկու վաճառողներն օրվա ընթացքում պիտի վաճառեին 95 կարկաբնդակ: Օրվա վերջում չվաճառված էր մնացել 7 կարկանդակ, սիկ առաջին վաճառողը վաճառել էր 47 կարկանդակ: Վաճառողների ո՞րն էր ավելի շատ կարկանդակներ վաճառել և որքանո՞վ:


  1. Երկու պահեստներից յուրաքանչյուրում կա 35 արկղ օճառ: Յուրաքանչյուր արկղում ՝ 90 օճառ: Ընդամենը քանի՞ օճառ կա երկու պահեստներում:

  1. Ջոկում կա 10 զինվոր: Դասակը բաղկացած է 4 ջոկից, վաշտը՝ 4 դասակից, գումարտակը՝ 4 վաշտից: Քանի՞ զինվոր կա գումարտակում:


  1. Ճոպանուղում օրական կատարվում է 20 ուղերթ: Քանի՞ մարդ կարող է օգտվել ճոպանուղուց 1 շաբաթում, եթե խցիկում տեղավորվում է 15 մարդ:  

  1. Տղան 2 րոպեում քաղում է 12 խնձոր, իսկ աղջիկը՝ 3 րոպեում 15 խնձոր: 5 րոպեում քանի՞ խնձոր են քաղում տղան և աղջիկը միասին:



  1. Բնակարանն ունի երեք սենյակ, խոհանոց և նախասենյակ: Սենյակներից երկուսը նույն չափի են, իսկ երրորդն ավելի մեծ է: Մեծ  սենյակն ունի 4 լուսամուտ, փոքր սենյակներից յուրաքանչյուրը՝ 2 անգամ պակաս, քան մեծը, իսկ խոհանոցը՝ 2 անգամ պակաս, քան եփոքր սենյակը: Նախասենյակում լուսամուտ չկա: Ընդամենը քանի՞ լուամուտ կա բնակարանում:


  1. Կարմիր թելը 6 անգամ կարճ է կապույտից, իսկ կապույտը 3 անգամ կարճ է դեղինից: Որքա՞ն է բոլոր թելերի ընդհանուր երկարությունը, եթե դեղինի երկարությունը 108 մ է:


  1. Գրապահարանի երկու դարակներում կա 138 գիրք: Եթե առաջին դարակից վերցնեն 7 գիրք, իսկ երկրորդից՝ 11, ապա դարակներում հավասար քանակներով գրքեր կմնան: Քանի՞ գիրք կար դարակներից յուրաքանչյուրում:

  1. Թատրոնի դահլիճում կա 350 տեղ: Ներկայացման է եկել 187 հանդիսատես: Ներկայացման ժամանակ ո՞ր տեղերն են շատ՝ ազա՞տ, թե՞ զբաղված, և որքանո՞վ:

163 ազատ, 187 զբաղված:
  1. Գրքում կա 532 էջ: Տղան ամեն օր կարդում է 37 էջ: Կկարողանա՞ նա կարդալ ամբողջ գիրքը 2 շաբաթում:
  
Չի հասցնի:

  1. Գնեցին 10 տուփ քաղցրավենիք՝ յուրաքանչյուրը 1600 դրամով, և 5 միանման տորթ: Այդ ամենի համար վճարեցին 36000 դրամ: Ի՞նչ արժեր մեկ տորթը:

  1. Դահլիճում կա 20 կարգ: Երբ յուրաքնչյուր կարգում եղած տեղերի քանակն ավելացրին 5-ով, դահիլիճի բորո8 տեղերի քանակը դարձավ 540: Սկզբում քանի՞ տեղ կար յուրաքանչյուր կարգում: 535:

  1. Մայրը մեծ է աղջկանից 7 անգամ, որդուց՝ 4 անգամ: Քանի՞ տարեկան է մայրը, եթե նրա 30 տարին դեռ չի լրացել:
29
  1. Աղջիկն ամեն օր կարդում է 30 էջ, որից հետո էջանշան է դնում գրքի մեջ: Երբ նա էջանշանը գրքի մեջ դրել է 6 անգամ, նրան մնացել է կարդալու 18 էջ: Քանի՞  էջ կա գրքում:

  1. Պահեստում կար7200 աման ներկ որից խանութ նոր տարան 5400 աման ներկ: Քանի՞ անգամ փոքրացավ պահեստում եղած ամանների թիվը:


  1. Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41: Քանի՞ տարեկան էր հայրը, երբ դուստրը 16 տարեկան էր:

  1. Առաջին հողակտորի 1 հեկտարից հավաքած ցորենի բերքը 34 ց է, երկրորդի 1 հեկտարից հավաքածը՝ 44 ց: Ընդամենը քանի՞ ցենտներ ցորեն են հավաքել երկու հողակտորներից, եթե նրանցից առաջինի մակերեսը 300 հա է, երկրորդինը՝ 740 հա:
  2. Երկու անոթներում կա 18 լ ջուր: Երբ առաջին անոթից երկրորդի մեջ լցրեցին 1 լ ջուր, անոթներում եղած ջրի քանակությունները հավասարվեցին՞ Քանի՞ լիտր ջուր կար ամեն անոթում:

Комментариев нет:

Отправить комментарий