понедельник, 30 ноября 2015 г.

Կրոն

Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա[1]:
Կրոնը կարելի է սահմանել նաև որպես
  • Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն (ըստ քրիստոնյա հեղինակ և ճարտասան Լակտանտիոսի)[2].:
  • Կազմակերված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին:
Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ:
Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի» «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստուգաբանվում է որպես՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք։ Ըստ «Հայկազյան բառարանի»՝ կրել և պահել կամ կրելի օրենք։ Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»։ Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։

Կրոնի կառուցվածքային տարրեր[խմբագրել]

Կրոնի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը, պաշտամունքը և կազմակերպությունը։

Կրոնական գիտակցություն[խմբագրել]

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ են), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ։

Կրոնական պաշտամունք[խմբագրել]

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է։ Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը։ Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է։ Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ։ Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումներն՝ եկեղեցով։ էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ են) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականությունհինդուիզմ, շայնիզմ են) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը[խմբագրել]

Ազգային և համաշխարհային կրոններն իրենց հերթին բաժանվում են բազմաթիվ ուղղությունների և աղանդների։ Հայտնի են կրոնի ծագման և սոցիալական դերի բազմաթիվ մեկնաբանություններ։Աստվածաբանությունը և իդեալիզմը քարոզում են կրոնի՝ բնածնության ուսմունքը։ Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության (ՊլատոնՀեգելԷ. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ): Մինչ մարքսիստական աթեիստական միտքը փորձում էր հիմնավորել, որ ոչ թե կրոնն է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ կրոնը։ Զարգացնելով Սպինոզայի, Թ. Հոբսի, ժ. Մելյեի, Վոլտերի, Պ. Հոլբախի և մյուսների աթեիստական գաղափարները՝ հայ առաջավոր մտածողները նույնպես գտնում էին, որ կրոնի երկրային ծագում ունի։ Միքայել Նալբանդյանը պնդում էր, որ կրոնը տգիտության և սարսափի արդյունք է,Ստեփանոս Նազարյանի կարծիքով՝ բնական երևույթները ճիշտ չհասկանալու, իսկ ըստ Գ. Կոստանդյանի՝ «Կրոնի երևակայած խորհուրդները՝ մարդերե շինված են»: Մինչ դեռ անհրաժեշտ էր իրական կյանքի հարաբերություններից բխեցնել համապա տասխան կրոնական ձևերը, որը, ինչպես նշում են մարքսիզմի դասականները, միակ մատերիալիստական և, հետևաբար, միակ գիտական մեթոդն էր։ Մարքսիզմը, չընդունելով կրոնի ծագման և սոցիալական դերի մասին իդեալիստական տեսությունները գտնում է, որ այն սոցիալ-պատմական երևույթ է, և նրա վերացումը պետք է կապել կրոն-ծնող սոցիալական պատճառների վերացման հետ։ Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ։ Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները։ Տեսական մտածողության սաղմնավորման շնորհիվ մարդը, առարկայական իրականությունից վերացարկվելով, իր մտացածին երևակայական ուժերին հաղորդում է ինքնուրույն գոյություն, սուբաոանցիոնալ, կար գավորիդ նշանակություն, ապա և կենդանի, անձնավորված էակի (օրինակ աստծու) հատկանիշներ։ Այսպես ձևավորվել է կրոնի ծագման իմացաբանական հնարավորությունը։ Այս պրոցեսի և կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախ տություն): Կրոնի իմացաբանական արմատների կապակցությամբ Լենինը նշում է, որ «Նա անհող չէ, նա անպտուղ ծաղիկ է, անտարակույս, բայց մի անպտուղ ծաղիկ, որը բուսնում է մարդկային... կենդանի ծառի վրա»: Այստեղից բխում է նաև կրոնի և իդեալիզմի իմացաբանական արմատների ընդհանրությունը։ Սակայն կրոնի առաջացման իմացաբանական հնարավորությունը կարող է իրականության վերածվել միայն սոցիալ-տնտեսական որոշակի պայմանների առկայության դեպքում։

Կրոնի բնութագրումը նախնադարում[խմբագրել]

Նախնադարյան հասարակարգում կրոնը սոցիալականորեն պայմանավորված էր արտադրողական ուժերի ցածր մակարդակով, բնության և իրար նկատմամբ մարդկանց հարաբերությունների սահմանափակությամբ։

Կրոնի բնութագրումը դասակարգային հասարակություններում[խմբագրել]

Դասակարգային հասարակություններում կրոնի սոցիալական պայմանավորվածությունը արտահայտվում է դասակարգային ճնշման ու շահագործման ձևով։ «Աշխատավոր մասսաների սոցիալական ճնշվածությունը, գրել է Վլադիմիր Իլյիչ Լենինը, նրանց առերևույթ կատարյալ անօգնականու թյունը կապիտալիզմի կույր ուժերի հանդեպ, որն ամեն օր և ամեն ժամ հազարապատիկ ավելի ամենասոսկալի տառապանքներ, ամենավայրագ տանջանքներ է պատճառում շարքային բանվոր մարդկանց, քան ամեն տեսակ արտակարգ պատահարները... ահա թե որտեղ է կրոնի արդի ամենախոր արմատը»: Կրոնի հասարակական հետադիմական դեր է կատարում և ծառայում է իրեն սնող հասարակական հարաբերությունների պահպանմանը։ Այս պատճառով, «Կրոնական թշվառությունը միաժամանակ իրական թշվառության արտահայտությունն է և այդ իրական թշվառության դեմ ուղղված բողոքը։ Կրոնը ճնշված արարածի հառաչանքն է, անգութ աշխարհի սիրտն է, ճիշտ այնպես, ինչպես վայրագ կարգերի ոգին է այն։ Կրոնը ժողովրդի հաշիշն է» : Կրոնը արգելակել է հասարակության առաջադիմությունը, դանդաղեցրել տնտեսության, մշակույթի, գիտության, արվեստի զարգացումը։ Հասարակական կյանքի վերաբերյալ կրոնական գաղափարախոսությունը եղել և մնում է նախախնամական և ճակատագրապաշտական։ Այն թերագնահատում է մարդու տեղն ու դերը պատմության մեջ, խոչընդոտում իրականության գիտական իմաստավորումը, հասարակության առաջընթացը, ձևակերպում կեղծ պատկերացումներ տիեզերքի կառուցվածքի մասին, մշակում մտածողության և վարքագծի որոշակի ստերիոտիպեր, հավատացյալներին ներարկում սեփական անձի թշվառության, մեղավորության զգացումներ, աստծուն վերագրում ուժի, արդարության, բարության հատկանիշներ, բացասական վերաբերմունք դաստիարակում իրական աշխարհի նկատմամբ, մարդկանց ապագան կապում հանդերձյալ աշխարհի» գոյության հետ։ Իր շատ հատկանիշներով կրոնը կապվում է իդեալիզմի հետ, անհամատեղելի դառնում գիտական մտածողության հետ։ ՍՍՀՄ-ում հակամարտ դասակարգերի վերացումով վերացան կրոն ծնող սոցիալական արմատները։ Եկեղեցին բաժանված է պետությունից, և կրոնի նկատմամբ մարդ կանց վերաբերմունքը իրականանում է առանց հարկադրանքի՝ խղճի ազատության սկզբունքով։ Միևնույն ժամանակ սոցիալիստական հասարակարգում պայմաններ են ստեղծվում մարդկանց գիտակցությունը կրոնական հայացքներից ազատելու համար։ Այս գործում խոշոր դեր ունի նաև աթեիստական դաստիարա կությունը (տես Աթեիզմ): Իսկ «Իրական աշխարհի կրոնական արտացոլումը կարող է ընդհանրապես չքանալ միայն այն ժամանակ, երբ մարդկանց առօրյա գործնական կյանքի հարաբերությունները արտահայտվեն մարդկանց՝ միմյանց և բնության նկատմամբ ունեցած հստակ ու բանական հարաբերությունների մեջ»: Սոցիալիզմի հաղթանակը ՍՍՀՍ-ում ու սոցիալիզմի համաշխարհա յին համակարգի ստեղծումը, գիտության, մշակույթի զարգացումն ու արդի գիտատեխնիկական առաջադիմությունը խոր ճգնաժամի մեջ են գցել կրոնական գիտակցությունը։ Սեկընդմիշտ բացահայտվել է իրականության հետ կրոնի ունեցած հակասությունը, բնական և հասարակական երևույթների քննարկման ու օբյեկտիվ գնահատման նրա անզորությունը։

Комментариев нет:

Отправить комментарий