Գիտնականները պարզել են, որ սուրճի համը կախված է բաժակի գույնից
Ավստրալացի հետազոտողները պարզել են, որ ուղղակի փոխելով բաժակի գույնը, կարելի է բարելավել սուրճի որակը, գրում է medinfo.ua-ն:
Ավստրալիայի դաշնային համալսարանի և Օքսֆորդի համալսարանի աշխատակիցների կողմից վերջերս անցկացված հետազոտությանները մասնագետներին բավականին անսովոր եզրակացության են հագեցրել: Աշխատանքի հեղինակները հայտնել են, որ ընդամենը բաժակը փոխելով՝ սուրճի սիրահարները կարող են իրենց ըմպելիքն ավելի քաղցր դարձնել:
Հետազոտողները փորձ են անցկացրել, որի ժամանակ կամավորներին սուրճ են տվել կապույտ և սպիտակ, ինչպես նաև ապակյա թափանցիկ բաժակներով: Արդյունքում պարզվել է, որ ըմպելիքի համը անմիջականորեն կախված է այն բանից, թե ինչ բաժակի մեջ է այն լցված:
«Մենք պարզել ենք, որ կապույտ և ապակյա բաժակները որոշ սուրճերի դեպքում կանոնավոր կերպով մեծ ժողովրդականություն են վայելում, քանի որ դրանք վերացնում են սուրճի դառնությունը»,- պատմել են մասնագետները:
Մինչդեռ սպիտակ գույնի բաժակները սուրճ ըմպելու համար հարմար չեն: Մասնագետները դա բացատրում են նրանով, որ սպիտակ գույնը սուրճը ավելի շագանակագույն է դարձնում՝ այդպիսով ենթագիտակցորեն այն ավելի դառը դարձնելով:
Комментариев нет:
Отправить комментарий