среда, 20 января 2016 г.

Օլիմպոսի աստվածներ

Օլիմպոսի աստվածներ (օլիմպիականներ) հին հունական դիցաբանության մեջ երրորդ սերնդի աստվածներ (առաջին և երկրորդ սերնդի աստվածների և տիտաններից հետո),Օլիմպոս (Օլիմպիոս) սարի վրա բնակվող բարձրագույն էակներ։ Ավանդաբար օլիմպիական աստվածները տասերկուսն են, թեև դրանց անվանացանկերը ոչ միշտ են համընկնում։ Հին հունական կրոնում, Տասներկու Օլիմպիացիները հունական դիցարանի հիմնական աստվածություներն են, սովորաբար դրանք են՝ Զևս, Հերա, Պոսեյդոն, Դեմետրա, Աթենք, Ապոլլոն, Արես, Հեփեստոս, Հերմես , Արտեմիս, Աֆրոդիտե, և կամ Հեստիա ու Դիոնիսոս։
Հադես ու Պերսեփոնեն երբեմն ներառված էին որպես Տասներկու Օլիմպիացիներ (հիմնականում պայմանավորված է Էլեուսինյան խորհուրդների ազդեցությամբ), թեև ընդհանուր առմամբ Հադեսն բացառվում է, քանի որ նա բնակվում է մշտապես դժոխքում և երբեմն է այցելում Օլիմպոս լեռը։ Երբեմն ընդգրկված էին լինում Հերակլես և Ասկլեպիոս։

Տասներկու Օլիմպիացիները[խմբագրել]

Հատված հելլենիստական ռելիեֆովից (1-ին դար մ.թ.ա. 1-ին դար) պատկերված են Տասներկու Օլիմպիացիները նրանց ատրիբուտների հետ, ձախից աջ. Հեստիա (գավազան), Հերմես (թևավոր գլխարկ և ձող), Ափրոդիտե (քօղարկուած է), Արես (սաղավարտ ու նիզակ), Դեմետրա (գավազան և ցորենի խուրձ), Հեփեստոս (ձող), Հերա (գավազան), Պոսեյդոն (եռաժանի), Աթենաս (բու և սաղավարտ), Զևս (կայծակ և ձող), Արտեմիս (նետ ու երերում), Ապոլլոն (քնար)։ Ուոլթերս Արվեստի թանգարան
Տասներկու Օլիմպիացիները որոնք նաև հայտնի են որպես Դոդակեվեոն Dodekatheon (հունարեն՝ հուն.՝ Δωδεκάθεον, δώδεκα, dōdeka, «տասներկու» + θεοί, theoi, «աստվածներ»), հունական պանթեոնի հիմնական աստվածությունններն են, բնակվում էին Օլիմպոս՝ առասպելական լեռան վրա։ Օլիմպիացիները ստացել էին իրենց գերազանցությունը աստվածների պատերազմում, որով հետև Զևսը իր եղբայրների ու քույրերի գլխավորությամբ, հաղթանակ էր տարել Տիտաների դեմ։
«Տասներկու Աստվածների» հայեցակարգը բավական հին է քան ցանկացած պահպանված հունական կամ հռոմեական աղբյուրները։ Աստվածները հանդիպում են խորհրդակցության ժամանակ Հոմերոսի էպոսում, բայց առաջին հնագույն հղումը, որտեղ են բոլոր Օլիմպիացիները՝ կրոնական արարողությունների ժամանակ, գտնվում է Հոմերոսյան օրհներգում Հերմեսին։
Տասներկու Օլիմպիացիների հունական պաշտամունքը կարող է նկատվել 6-րդ դարում Աթենքում, և, հավանաբար չունի նախադեպ Միկենյան ժամանակահատվածում։ Տասներկու Օլիմպիացիների խորանը Աթենքում սովորաբար թվագրվում է 522/521 մ.թ.ա.
Տասներկու առավել հաճախ պատկերված արվեստում և պոեզիայում օլիմպիացիները հետևյալն են՝ ԶևսՀերա,ՊոսեյդոնԴեմետրաԱթենքԱպոլլոնԱրեսՀեփեստոս,Հերմես , ԱրտեմիսԱֆրոդիտե, և / կամ Հեստիա ուԴիոնիսոս։
Հադեսն հայտնի էր Էլեուսինյան ավանդույթի մեջ որպեսՊլուտոն, սովորաբար ընդգրկված չէր Օլիմպիացիների շարքերում, քանի որ նրա թագավորությունը դժոխքն էր, ստորգետնյա թագավորությունը։
Պլատոնը կապում էր Տասներկու Օլիմպիացիներին տասներկու ամիսների հետ, և համարվում էր Պլուտոնին իրենցից մեկը, ում իր ենթադրությամբ, նվիրված էր վերջին ամիսը և մեռած հոգիները։ Նա նաև միացնում էր Տասներկու Օլիմպիացիներին Կենդանակերպի նշաններին և բացառում էր իրենց շարքերից Հեստիային։
Բայց Կնիդոսցի Եվդոկսուսը առաջին էր, ով համեմատել և կապել էր Օլիմպիացիներին Կենդանակերպի նշաների հետ։ Հին հունական կրոնում, «Օլիմպիական աստվածները» և «Տասներկու աստվածների պաշտամունքը», տարբեր հասկացություններ էին։ Համաձայն Հերոդորոսին Հերակլըայից, Դոդակեվեոնցիներն էին ՝ ԶևսՀերաՊոսեյդոնԱթենքԱպոլլոնՀերմես , Ալփեոս,ԿրոնոսՀռեա և Քարիսներ։
Պատմական Հերոդոտուսը նաև Հերակլեսին էր միացնում Օլիմպիացիներին։
Ըստ Կոսին, Հերակլես և Դիոնիսոսն էին շարքերում, ի տարբերություն Արեսի և Հեփեստոսի, որոնք բացակայում էին։
Պինդար և Հերոդորոսը բացառում էին Հերկուլեսի անդամակցությունը օլիմպիացիներին, սակայն նշում էին, որ հենց նա է ստեղծել նրանց պաշտամունքը։
Լուցիանը (2-րդ դար) միացնում էր Հերկուլեսին և Ասկլեպիոսին Տասներկու Օլիմպիացիներին։ ՀեբեՀելիոսԷոսՍելենե ևՊերսեփոնե երբեմն կցվում էին Տասներկու Օլիմպիացիներին։
Էրոսն հաճախ պատկերված էր լինում Աֆրոդիտե ի կողքին, բայց սովորաբար չէր հաշվում իրենցից մեկը։ Հռոմեական բանաստեղծ Էնիուսը տալիս է Հռոմեական համարժեքներ (The Dii Consentes), վեց տղամարդիկ , վեց կանայք, պահպանելովՎեստային (հունական Հեստիա), ով խաղացել է կարևոր դեր Հռոմեական կրոնի մեջ, որպես պետական աստվածուհի և վեստալների ղեկավար։

Комментариев нет:

Отправить комментарий