Հոգեբանները հավատացնում են, որ ցանկացած մարդ 1 օրում 200անգամ սուտ է խոսում:
Գիտնականների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ որքան մարդը կրթված է, այնքան ավելի շատ է սուտ խոսում: Բարձրագույն կրթությունը մարդկանց տալիս է անհրաժեշտ բառապաշարը և վստահությունը, դրա համար էլ սուտ խոսելը դառնում է ավելի հեշտ և ասված ստերն էլ ավելի իրական են թվում: Պրեֆեսոր Բելլա Դե Պաուլոն թեստ է անցկացրել տարբեր աստիճանի կրթվածություն ունեող մարդկանց միջև և պարզել, որ կրթված մարդիկ բոլորից շատ են ստում: Բրիտանիայի նախկին նախարար Էդվին Կերրին գրում է, որ խորհրդարանում շատ քիչ մարդ կար, որ չէր ստում:
Ապացուցված է նաև այն փաստը, որ տղամարդիկ առավել շատ են ստում, քան կանայք` հատկապես դատարկ բաներում:
Այն հարցին, թե նոր և լավ աշխատանքի անցնելու համար կստեք արդյոք, տղամարդկանց 68%-ը, կանանց` 62%-ը պատասխանել են դրական:
Հազվադեպ բացառությամբ մեզանից ամնե ոք պահանջ է զգում շփվելու, մարդիկ իրար հետ ինֆորմացիա են փոխանակում, միասին մատահաղացումներ են ստեղծում, ծանոթանում են, լիզքավորվում են դրական լիցքերով, և այս ամենը տեղի է ունենում իրար հետ շփման ընթանցքում, և հաճախ շատ վիրավորական է, երբ մեզ խաբում են այն մարդիկ, որոնց հետ մենք շփվում ենք և չենք կարողնում նկատել նրանց սուտը: Մարդկության հեռավոր երազանքներից մեկը դա սուտը ճշտից տարբերելն է: Սակայն, ցավոք սրտի, դժվար դա հնարավոր լինի, քանի որ մարդը չի կարող նույնիսկ տարբերել սեփական հորինվածքը իրականությունից: Ծնողները պետք է հենց փոքր տարիքից սովորեցնեն իրենց երեխաներ չստել իրենց: Դրա համար ցանկացած ստի բացահայտման դեպքում պետք նրանց զրկեն շատ սիրելի մի զբաղմունքից կամ իրից, որպեսզ խստագույն ձևով պատժեն երեխային` նրա մեջ ծնողի հանդեպ անկեղծություն դաստիարակելու համար:
Համենայնդեպս, որպեսզի հնարավոր լինի տարբերել իրականությունը հորինվածքից հարկավոր է ուշադրություն դարձնել խոսակցության ժամանակ մի քանի նշանների, որոնք ակնհայտ են, որոնք անկախ իրենց կամքից ցուցաբերում է խոսակիցը, եթե իհարկե պրոեֆեսիոնալ ստող չէ և չի տիրապետում հոգեբանական հնարներին իր սուտը թաքնելու համար: Այդ բոլոր նշանները կարող են հաստատել կամ ժխտել նրա խոսքերը:
Բայց ամեն դեպքում հարկավոր է զգույշ լինել և ժամանակից շուտ ենթադրություններ չանել: Շերլոկ Հոմսը նույնիսկ մի անգամ կասկածեց մի աղջկա ստախոսության մեջ` նրա ժեստն ընդունելով որպես ճշմարտությունը թաքցնելու փորձ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ուղղակի աղջիկը ամաչում էր իր մեծ քթից: Դրա համար ստի բացահայտումը նաև անհատական մոտեցում է պահանջում:
Խոսք
Անօգուտ փաստեր: Օրինակ. դուք ուզում եք մանրամասն իմանալ մարդկանց մասին, որի հետ հանդիպել է ձեր ընկերը: Եթե նա ստում է, ապա դուք կլսեք պատմություն այն բանի մաին, թե որքան լավն էր սնունդը, հիանալի էր եղանակը, ինչ հույզեր է ունեցել այս կամ այն իրադարձություններից, իսկ մարդկանց մասին միայն մի քանի թռուցիկ ակնարկ: Եթե պատմելու ընթացքում մարդը հետ գնում և նորից մի բան ավեալցնում պատմվածքին դա նշանակում է, որ նա ճիշտ է խոսում, քանի որ դժվար է հորինված պատմությունը հիշել, հետ գնալ և նորից մի նոր բան ավելացնել, քանզի մեծ է հավանակությունը, որ կխառնես իրար:
Եթե դեր դիմացինը ասում է, որ նույնպես սիրում է ֆուտբոլը և միասին սկսում եք ֆուտբոլից խոսել, ապա նրա սուտը բռնելու համար կարող եք փոխել խոսակցության թեման, եթե նա հաճույքով դա անի, ապա նշանակում է, որ նա ստել է, քանզի հակառակ դեպքում, միակ հույզը, որը կարող է առաջանալ, դա անբարարվածությունն ու դժգոհությունն է, և նա նորից կփորձի վերադառնալ այդ թեմային:
Մարմնի շարժումներ
Եթե ձեր զրուցակիցը պատմելու ընթացքում ձեռքերով հպվում է դեմքին, փակում է քիթը, բերանը, ապա դա նշան է, որ գիտակցորեն պատնեշ է ստեղծում ձեր մեջ: Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել այն փաստին, որ զրուցակիցը անընդհատ, գնում է մեկ քայլ հետ. Դա նշան է, որ նա ցնականում է հեռու մնալ ձեզանից և ինչ-որ բան չբացահայտել: Հստակ ուշադրություն դարձրեք, երբ ձեր դիմացինը հարցին պատասխանելիս հետ է քայլում կամ գլուխը ներքև կամ վերև է պահում. Դա նույնպես փակվելու փորձ է:
Հույզեր
Ստի բացահայտման ժամանակ չափազանց կարևոր է դիմացինի հույզերին հետևելը, քանզի շատ հույզեր անկառավարելի են մարդկանց համար, և դժվար է դրանք թաքցնելը: Ամերիկացի հոգեբան Պաուլ Էկմանը, որը ակտիվ կերպով ուսումնասիրում էր մարդկային հույզերի տեսակներն ու դրսևորումները, պնդում է, որ մկանները, որոնք կառավարում են դեմքը, գիտակցությունը չի կարողանում կառավարել, այսինքն` կեղծ ժպիտը քիչ թե շատ հնարավոր է տարրանջատել անկեղծ ժպիտից:
Հույզերը կարող են հանդես գալ նաև ուշացումով` խոսակցությունից անմիջապես հետո: Չափից շատ հույզեր ցուցաբերելը դա նույնպես վկայում է ստախոսության մասին, օրինակ զարմանքը, որը տևում է 6 վայրկյանից ավել, դա արդեն կեղծ հույզ է: Եթե ձեզ հետ սկսում են հանկարծ խոսել շատ հարգալից կամ ընդհակառակը` գոռալով, դա նույնպես սուտը թաքցնելու փորձեր կարող է հանդես գալ:
Աչքերի շարժումները
Ճիշտ է ասված, որ աչքերը հոգու հայելին են: Դրա գիտական բացատրությունն այն է, որ աչքերը իրականում շատ ակտիվ մասնակցում են մտածողության գործընթացներին: Նրանք անընդհատ գտնվում են շարժման մեջ և ընդունում են դիրք` կախված այն բանից, թե ուղեղի որ շրջանն է տվյալ պահին ակտիվ: Իմանալով այդ ամենը` կարելի է մշտապես տեղեկություն ունենալ այն մասին, թե ինչով է զբաղված այդ պահին ուղեղը:
Եթե զրուցակցի աչքերը նայում են`
Աջ վերև- երևակայական հիշողության ակտիվացում
Ձախ վերև- նկարի կոնստրուկտավորում
Ձախ- հորինում է ձայն
Աջ- փորձում է հիշել, այն ինչ լսել է
Ներքև և ձախ- ստուգում է զգացողությունները և հույզերը
Ներքև աջ- վերլուծում է իրավիճակը
Ուղիղ- տեղեկատվության ընկալում
Հարկավոր է հիշել, որ ձախլիկների դեպքում ձախ և աջ կողմները հակառակ ձևով շրջվում են:
Կա այնպիսի համատարած ընդունված կարծիք, որ երբ մարդիկ խոսելիս թաքցնում են աչքերը և ուղիղ չեն նայում աչքերի մեջ, ապա դա նշան է, որ ստում են, սակայն դա շատ թյուր կարծիք է, քանզի աչքերին ուղիղ չնայելը դա կարող է լինել տվյալ անձի անինքնավստահության նշան, ինչպես նաև հաճախ խոսակցության ընթացքում հարկ է լինում ընդհատել տեսողական կոնտակտը, որպեսզի ինչ-որ բան մտածես, հիշես:
Մարդը շատ բարդ մեխանիզմ է, դրա համար կարող ես մեկին շատ ճիշտ բացահայտել, իսկ մյուսին` սխալ: Մարդու սուտ կամ ճիշտ պահվածքի բացահայտման համար հարկավոր է նաև իմանալ, թե ինչպես է պահում իրեն այդ մարդը իր համար առավել հանգիստ և բարենպաստ իրավիճակներում: Ուստի, յուրաքանչյուր վերլուծություն հարկավոր է կատարել այն մարդկանց հետ, որոնց լավ ճանաչում ես: Մարդկանց հետ շփվելիս` հենց առաջին հանդիպումից էլ հարկավոր է հիշել նրանց որոշ յուրահատկություններ, տիպիկ ժեստեր ու շարժումներ:
Комментариев нет:
Отправить комментарий