Լեզու (օրգան)
Լեզուն իջաձիգ-զոլավոր մկաններիցմ բաղկացած մկանային օրգան է։ Նրա ձևի և դիրքի փոփոխությունը մեծ նշանակություն ունի ծամելու և խոսելու գործողության համար, իսկ նրա լորձաթաղանթում գտնվող նյարդային հատուկ վերջավորությունների շնորհիվ լեզուն դառնում է ճաշակելիքի (համի) օրգան։
Լեզուն կազմված է գլխավոր մասից կամ մարմնից (corpus linguae), որը դարձած է դեպի ծայրը(apex), և ստորին-հետին մասից կամ արմատից (radix linguae), որի միջոցով լեզուն կպչում է ստորինծնոտին և կորճոսկրին։ Նրա վերին կորը երեսը դարձած է դեպի քիմքին ուըմպանը և կոչվում է մեջք(dorsum)։ Դիակից անջատած լեզուն, եթե նախապես չեն պնդացրել ֆիքսող հեղուկում, կորցնում է իր մեջքի կորությունը և դառնում է տափակ։ Լեզվի ստորին երեսը (facies infertor linguae) ազատ է միայն իր առջևի մասում, հետին մասը զբաղեցնում են լեզվի մկանները, որոնք կպչում են ստորին ծնոտին, կորճոսկրին և մախաթ ելունին։Կողքերից լեզուն սահմանվում է կողմնային եզրերով (margo laterals)։ Լեզվի մեջքը բաժանում են երկու մասի՝ առաջային, մեծ(մոտ 2/3), բերանային մաս(pars oralis), որը համարյա հորիզոնական դիրք ունի բերանի խոռոչի հատակում, և հետին՝ ըմպանային մաս(pars pհaryngea), որը գրեթե ուղղաձիգ է և դարձած է դեպի ըմպանը։
Լեզվի առաջային և հետին բաժինների սահմանում միջին գծի վրա գտնվում է մի փոսիկ, որը կոչվում է կույր անցք (foramen cecum linguae)։ Լեզվի առաջային բաժնի լորձաթաղանթը օժտված է բազմաթիվ պտկիկներով՝ Լեզվի պտկիկները(papillae linguales) լինում են հետևյալ ձևերի.
- Թելանման և կոնձև պտկիկներ(papillae filiformes et conicae),
- Սնկաձև պտկիկներ(papillae fungiformes),
- Պատնեշավոր(խրամապատ) պտկիկներ(papillae valatea),
- Թերթաձև պտկիկներ(papillae foliatae)
Համազգաց պտկիկներում կան ծայրամասային նյարդային վերջույթներ, որոնք կազմում են համի զգայական համակարգի ընկալիչները։
Լեզվի մկաններն առաջացնում են նրա մկանային զանգվածը, որը երկարաձիգ ֆիբրող խտրոցով (septum linguae) բաժանվում է երկու համաչափ կեսերի։ Խտրոցի վերին եզրը չի հասնում մինչև լեզվի մեջքը։ Լեզվի մկանները բաժանվում են 2 խմբի՝
- արտաքին, կմախքային մկաններ, որոնք ոսկրերի վրա ունեն ամրացման կետ (punctum fixum) և իրենց կծկումներով փոփոխում են լեզվի դիրքը(m. genioglossus, m. hyoglossus և m. styloglossus)
- ներքին մկաններ, որոնք կպած չեն ոսկրերին, տեղավորված են լեզվի հաստության մեջ և փոփոխում են լեզվի ձևը (mm.longitudinales superaior et inferior. transversus և verticalis)։
- I խումբ, որոնք սկսվում են ընդերային աղեղի ածանցյալներից՝ կզակալեզվային մկան (m. genioglossus)։
- II խումբ, որոնք սկսվում են ընդերային II աղեղի ածանցյալներից՝ մախաթ-լեզվային մկան (m. styloglossus), վերին երկայնաձիգ մկան (m. longitudinalis superior), ստորին երկայնաձիգ մկան (m. longitudinalis inferor)։
- III խումբ, որոնք սկսվում են ընդերային III աղեղի ածանցյալներից՝ կորճալեզվային մկան(m. hyoglossus), լեզվի լայնական մկան(m. transverses linguae)։
Комментариев нет:
Отправить комментарий