Մայրիկս ասում է,որ
աշխարհի ամենաթանկ ու քաղցր բանը ընտանիքն
է:Ես շատ երջանիկ եմ,որ ապրում եմ այդպիսի ընտանիքում և շատ ուրախ եմ,որ ունեմ լավ
ծնողներ:Հայրիկս մեր տան ուժն ու թիկունքն է:Մայրիկս մեր տան խաղաղությունն ու բարությունն
է:Ես էլ տան հույսն ու հավատն եմ,ծնողներիս միակը,պետք է արդարացնեմ նրանց հույսերը,պետք
է դառնամ ծնողներիս արժանի զավակը և պետքական մարդ:Թող բոլոր երեխաները ապրեն ամուր
ընտանիքներում:
Комментариев нет:
Отправить комментарий