четверг, 14 января 2016 г.

Ֆենոմնալ մարդիկ


1.Լիպոդիստրոֆիա, սա մաշկի տակ ճարպային շերտի բացակայությունն է: Այս տարօրինակ հատկությունն իսկական պատիժ է դարձել 59-ամյա բրիտանացի պարոն Փերիի համար: Նա կարող է ուտել ամենաճարպոտ ուտելիքն ու զանազան քաղցրեղեն և գրամ անգամ չգիրանալ, նրա օրգանիզմը միանգանից այրում է ներթափանցող ճարպը: Ճարպի շերտի բացակայության պատճառով նրա մաշկը  ձգված է անմիջապես մկանների վրա, ինչն էլ ցավ և բազմաթիվ տհաճ զգացողություններ է պատճառում Փերիին: Մանուկ հասակում նա գեր էր, սակայն 12 տարեկանում կտրուկ նիհարեց, և այլևս չի կարողանում գիրանալ:
2.Մեծ Բրիտանիայի 24-ամյա բնակչուհի Սարա Կարմենը տառապում է չդադարող սեռական գրգռվածության սինդրոմով: Նա ցանկացած տատանումներից օրական 200 անգամ օրգազմ կարող է ապրել:
3.48-ամյա դանիացի Վիմ Հոֆը բացարձակապես զգայուն չէ ցրտի նկատմամբ: Նա կարողանում է հանգիստ լողալ Արկտիկայի սառցե ջրերում և լեռների ձյունոտ գագաթները մագլցել ամառային հագուստով: Բժիշկներն այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչու են Վիմ Հոֆի համար տանելի այն ջերմաստիճանները, որոնք վնաս են երբեմն էլ մահացու այլ մարդկանց համար:  
4.3-ամայ Լամբ Ռեթը տառապում է «Կիարի» կոչվող սինդրոմով` նա երբեք չի քնում: Երեխայի մոտ վնասված է ուղեղի քնելու համար պատասխանատու կենտրոնը: Այս պատճառով փոքրիկի մոտ խախտված են նաև շնչառությունն ու խոսելու ունակությունը:
5.Դեռահաս անգլուհի Էշլի Մորիսը զրկված է լողանալու հաճույքից, քանի որ անգամ մեկ կաթիլ ջուրը շատ ուժեղ ալերգիա է առաջացնում վերջինիս մոտ:
6.40-ամյա կինը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, կարող է ամենայն մանրամսնությամբ նկարագրել այն ամենն ինչ տեսել և լսել է վերջին 25 տարվա ընթացքում: Օրինակ` նա կարող է ամենայն մանրամասնությմաբ նկարագրել այն մարդկանց դեմքերը, հագուստը և մեքենաները, որոնց տեսել է 1987թ.-ի հոկտեմբերի 1-ին փողոցում: Նրա յուրահատուկ, չկառավարվող հիշողությունը կարող է պահպանել 100% -անոց ինֆորմացիա:
7.17-ամյա Նատալի Կուպերը  ժամանակակից բժշկության համար առեղծված է: Նրա օրգանիզմն ի վիճակի չէ մարսել և որևէ սնունդ` բացի «Tic-Tac» դրաժեներից: Օրական նա պետք է նվազագույնը 900 դրաժե ուտի:
8.Երաժիշտ Քրիս Սենդսն արդեն 20 տարի է անդադար զկրտում է:
9.Երիտասարդ անգլուհի Քեյ Անդերվուդն ուշագնաց է լինում ցանկացած ուժեղ հույզից: Ծիծաղ, լաց, բարկություն կամ վախ և նա արդեն ուշագնաց է եղել: Օրական նրա ուշագնացությունների քանակը կարող է հասնել 40-ի:
10.Մեկ այլ անգլուհի Դեբբի Բերդը տառապում է ռադիոալիքների նկատմամբ ալերգիայով: Ռադիոն, բջջային հեռախոսները, ոչ լարային ինտերնետը վերջինիս մոտ ուժեղ քոր և ցան են առաջացնում:  

Комментариев нет:

Отправить комментарий