суббота, 16 января 2016 г.

Աստղներ

Աստղերկնային մարմին, որի ներսում կատարվում են միջուկային ռեակցիաներ[1]։ Աստղերը իրենցից ներկայացնում են մեծ լուսարձակող գազային միացություններ (գնդեր), որոնք առաջանում են հիմնականում գազափոշային միացություններից (հիմնականում ջրածնից և հելիումից) գրավիտացիոն սեղմումների հետևանքով։ Աստղի միջուկի ջերմաստիճանը չափվում է միլիոնավոր կելվիններով, իսկ մակերևույթի ջերմաստիճանը՝ հազարավոր կելվիններով։ Աստղերի մեծամասի համար էներգիայի գոյացման պատճառը նրանց մեջ ընթացող միջուկային ռեակցիաներն են, ինչի հետևանքով ջրածինը վերածվում է հելիումի. փոխարկումը կատարվում է բարձր ջերմաստիճաններում։ Աստղերը անվանում են տիեզերքի հիմնական մարմիններ, քանզի նրանք հանդիսանում են բնության հիմնական լուսավորող մարմինները։
Երկրագնդին ամենամոտ գտնվող աստղը Կենտավրոսի Պրոքսիման է, որը գտնվում էԵրկիր մոլորակից 4,2 լուսային տարի հեռավորության վրա (4,2 լուս. տարի =39 տրիլլիոն կմ = 3,9 x 1013 կմ)։ Անզեն աչքով երկնքում կարելի է նկատել մոտ 6000 աստղ, 300-ական ամեն կիսագնդում, որոնք բոլորն էլ գտնվում են մեր գալակտիկայում։Արեգակը տիպիկ G կարգի դասին պատկանող աստղ է։

Տեսողական կրկնակի աստղեր[խմբագրել]

Այսպիսի աստղազույգի բաղադրիչները կարելի է անմիջականորեն դիտել աստղադիտակով կամ դրանցով ստացված լուսանկարների վրա։ Կրկնակի աստղերից մեկը, որը կարելի է տեսնել անզեն աչքով, Մեծ Արջի համաստեղության շերեփի ծայրից հաշված երկրորդ աստղն է՝ Միցարը, որի կողքին նկատվում է 4m աստղային մեծության երկրորդ աստղը՝ Ալկորը։ Հայտնի են 70000-ից ավելի տեսողական-կրկնակի աստղեր։

Խավարուն-կրկնակի աստղեր[խմբագրել]

Խավարուն-կրկնակի աստղերը աստղազույգեր են, որոնց աստղերն իրենց ուղեծրերով շարժվելիս պարբերաբար ծածկում են մեկը մյուսին և տեղի է ունենում կրկնակի աստղի գումարային պայծառության նվազում։ Խավարուն-կրկնակի աստղիդասական օրինակ է Ալգոլը՝ Պերսևս համաստեղության երկրորդ աստղը (β Per)։

Սպեկտրային կրկնակի աստղեր[խմբագրել]

Դրանք այն աստղերն են, որոնց կրկնակիությունը հայտնաբերվում է հատուկ սարքերի՝ սպեկտրագրիչների, միջոցով։

Օպտիկական կրկնակի աստղեր[խմբագրել]

Տարածության մեջ դիտողի տեսագծի ուղղությամբ երկու աստղ կարող են իրարից շատ հեռու լինել և երկնոլորտում միայն պատահականորեն կարող են հայտնվել իրար մոտ, այսինքն՝ պրոյեկցիայում դիտվել կողք-կողքի։ Դրանք օպտիկականկրկնակի աստղերն են։ Այդպիսի մի վառ օրինակ է վերը նշված Միցար և Ալկոր աստղազույգը։ Սա միակ դեպքն է, երբ կրկնակի աստղը միաժամանակ և՛ տեսողական, և՛ օպտիկական կրկնակի է։

Комментариев нет:

Отправить комментарий