пятница, 15 января 2016 г.

Արեգակ

1rightarrow blue.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արեգակ (այլ կիրառումներ)
Արեգակ Sun symbol.svg
The Sun by the Atmospheric Imaging Assembly of NASA's Solar Dynamics Observatory - 20100819.jpg
Դիտարկումների տվյալներ


Արեգակ (Արև), Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերովմիահյուսված տաք պլազմայից։[13][14] Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ,[6] որը մոտավորապես 109 անգամ մեծ է երկրի տրամագծից, իսկ զանգվածը (2×1030 կգ՝ Երկրինի 330000-ապատիկը) կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր ծանգվածի մոտ 99.86%-ը։
Արեգակի ճառագայթումը պահպանում է Երկրի կյանքը (ֆոտոններն անհրաժեշտ են լուսասինթեզի գործընթացի սկզբնական շրջանների համար), կանխորոշում էկլիման։
Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը),հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը[15]) և հետևյալ, չնչին քանակության քիմիական տարրերից՝ երկաթնիկելթթվածինազոտ,սիլիցիումծծումբմագնեզիումածխածիննեոնկալցիում և քրոմ։[16]
Ըստ սպեկտրալ դասակարգման՝ Արեգակը պատկանում է G2V աստղերի տեսակին՝ («դեղին թզուկ»)։ Արեգակի մակերեսի ջերմությունը հասնում է 6000 K, դրա շնորհիվ Արեգակն արձակում է գրեթե սպիտակ լույս, սակայն, ավելի ուժեղ ցրման պատճառով և Երկրի մթնոլորտի կողմից կարճալիք ճառագայթների կլանման պատճառով, Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։
Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։ Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։
Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 %-ն ունեն ավելի նվազ պայծառություն, քան Արեգակը (մեծամասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակն էներգիա է արտադրում հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։
Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարիհեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225 - 250 միլիոն տարվա ընթացքում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում։[17]
Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրումՊերսևսի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում»  - բարձր խտության գոտում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում»  - ցրված բարձրաջերմմիջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ (նրա բացարձակ աստղային մեծությունն է +4,83m

Комментариев нет:

Отправить комментарий