Վիտամին c
Ինչպես գիտեք վիտամիններ անհրաժեշտ է բոլոր մարդկանց և կենդանիներին:
Վիտամինները տարբեր են որոնք թվում է նաև վիտամին c -ն:
Ուրեմն անհրաժեշտ է նաև մյուս վիտամինները:
Այսօրվա մեր տեղեկությունը վերաբերվում է վիտամին c-ին:
Եվ այսպես վիտամին c-ն.................................................................
Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման շարժընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք Է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, թորշոմածություն, արագ հոգնելիություն, քնկոտություն, գլխապտույտ: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է: C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:
C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է, հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:
Կարծում եմ հասկանալի էր բոլորին, որ վիտամին c-ն շատ կարևոր դեր է խաղում մեր օրգանիզմում, և նրա պակասը մեկ րոպեից էլ անգամ նկատելի է մարդու հայացքից:
Զգայարաններ
Զգայարանների միջոցով մենք պահպանում ենք կապը արտաքին աշխարհի հետ: Զգայարանները հինգն են տեսողություն աչքեր, լսողություն ականջներ, հոտառություն քիթ, համ լեզու, շոշափելիք մաշկ
Տեսողական զգայարան աչք
Զույգ օրգաններ են որոնք գտնվում են գանգի ակնախորշերում աչքերը ունեն բարդ կառուցվացք որոնց շնորիվ մենք ընկալում ենք տեսողական ինֆորմացիա: Շատ կարևոր է պահպանել տեսողության հիգիենան. Չծանրաբեռնել աչքերը, աշխատել ճիշտ լուսավորության տակ, ճիշտ նստել համակարգչից և հեռուստացույցից, մարզել և լիցքաթափել աչքերը: Տեսողության խանգարումները լինում են կարճատեսություն և հեռատեսություն, և լավ չենք տեսնում մոտիկը կամ հեռուն այս դեպքում նշանակում են ակնոցներ:
Աչքը շատ նուրբ օրգան է շատ կարևոր է պահպանել նրա հիգիենան աչքը իր բնությունով պաշտշանված է կոպերով, թարթիչներով, հոնքերով, արցունքներով: Արցունքը արտադրվում է արցունքագեղձերում: Արցունքը մաքրում, լվանում և խոնավ է պահում աչքը: Աչքերը պետք է ամեն օր լվանալ ականջների կողմից դեպի քթի ուղությամբ և ոչ հակառակը, եթե աչքը մաքրում ինչ որ բանով ոռչված բամբակով նույն բամբակով չի կարելի մաքրել նաև մյուս աչքը բամբակը պետք է փոխել:
Комментариев нет:
Отправить комментарий